Մոլդովայի ընդդիմադիր կուսակցության փոխնախագահին կալանավորել են Քիշնևի օդանավակայանում
Մոլդովայի «Շոր» ընդդիմադիր կուսակցության փոխնախագահ Մարինա Տաուբերը կալանավորվել է Քիշնեւի օդանավակայանում, նա փորձում էր հեռանալ երկրից, երկուշաբթի տեղեկացրել է Մոլդովայի Հակակոռուպցիոն դատախազության մամուլի ծառայությունը։
Փետրվարի սկզբին վերականգնվել էր Տաուբերի տեղաշարժվելու իրավունքը, վերականգնվել էր նաեւ ցանկացած անձի հետ շփվելու նրա իրավունքը, դատարանը որոշում էր կայացրել քաղաքական գործչին վերադարձնել նաեւ օտարերկրյա անձնագիրը։
«Այսօր առավոտյան Մարինա Տաուբերը կալանավորվել է Քիշնեւի միջազգային օդանավակայանում, Ստամբուլով (Թուրքիա) Թել Ավիվ (Իսրայել) ուղեւորվելու ճանապարհին։ Կալանավորումն իրականացվել է Հակակոռուպցիոն դատախազության դատախազի այսօր կայացրած որոշման հիման վրա. ըստ դրա՝ Տաուբերը խախտել է իր հանդեպ կիրառվող խափանման միջոցներով նախատեսված պայմանները»,- նշվել է դատախազության կայքում հրապարակված հայտարարությունում։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի պետնախարարը Լենցովի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
Քիչ առաջ ավարտվեց ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում նորանշանակ հրամանատարի հետ հանդիպումը: Այս մասին գրում...
Փաշինյանը ուղերձ է հղել
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ․ «Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ, այսօր նշ...
Թուրքիան փակել է իր օդային տարածքը ՀՀ-ից դեպի 3-րդ երկրներ թռիչքների համար
Թուրքիան փակել է իր օդային տարածքը ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնա...
Թուրքիա կմեկնի Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա։ Այս մասին հայտնել են ԱԺ նախագահի մամուլի ծառայու...