Ղազախստանն արձագանքել է ԱՄՆ ֆինանսական պատժամիջոցների զգուշացմանը
Ղազախստանի ֆինանսական շուկայի կարգավորման և զարգացման գործակալության նախագահ Մադինա Աբիլկասիմովան լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ ֆինանսական պատժամիջոցների թիրախում հայտնվելու հարցին:
«Մենք ձեռնարկում ենք բոլոր անհրաժեշտ միջոցները, որպեսզի խուսափենք Ղազախստանի ֆինանսական հատվածի նկատմամբ երկրորդական պատժամիջոցների կիրառման վտանգից: Դա չափազանց կարևոր է: Մենք լիովին համապատասխանում ենք կարգավորողների կողմից սահմանված պահանջներին, ինչպես նաև մեր բանկերի համար համապատասխան արտաքին թղթակից բանկերի պահանջներին»,- նշել է Աբիլկասիմովան:
Ավելի վաղ հայտնել էինք, որ կիրառվող սահմանափակումները շրջանցելու հարցում Ռուսաստանի հետ համագործակցելու համար ներկայումս մեծանում է ղազախական բանկերի և ընկերությունների դեմ երկրորդային պատժամիջոցներ կիրառելու ռիսկը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լա...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր...
Հայ ժողովուրդը կրկին կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ․ Արցախի ԱԳՆ
Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության ավելի քան 1,5 մլն զոհերի հիշատ...
Ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցնում են Լաչինի միջանցքում իրենց ակցիաները
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...