ԱՄՆ-ն զգուշացնում է Ղազախստանին
Կիրառվող սահմանափակումները շրջանցելու հարցում Ռուսաստանի հետ համագործակցելու համար ներկայումս մեծանում է ղազախական բանկերի և ընկերությունների դեմ երկրորդային պատժամիջոցներ կիրառելու ռիսկը: Տեղեկությունը Աստանայում հայտնել է ԱՄՆ ֆինանսների դեպարտամենտի ղեկավարի օգնական Էլիզաբեթ Ռոզենբերգը, որը պատասխանատու է ֆինանսական հանցագործությունների դեմ պայքարի համար։
Ըստ նրա` ամերիկյան կողմը շփվում է ղազախ գործընկերների՝ կառավարության, մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ, որպեսզի հստակ բացահայտի առկա ռիսկերը, «ինչպես նաև այն հետևանքները, որոնք կարող են առաջանալ պատժամիջոցներից խուսափելու և արտահանման վերահսկողության հարցում Ռուսաստանին օգնելու հետ կապված»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ամերիկյան The New York Times պարբերականը գրել էր, որ «Ուկրաինայում սկիզբ առած պատերազմից հետո Ռուսաստանը սկսել է մի շարք ռազմական նշանակության ապրանքատեսակներ ներմուծել Հայաստանի և Ղազախստանի օգնությամբ՝ շրջանցելով պատժամիջոցները»:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Քննարկվել են Լա...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր...
Հայ ժողովուրդը կրկին կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ․ Արցախի ԱԳՆ
Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության ավելի քան 1,5 մլն զոհերի հիշատ...
Ադրբեջանցի «էկոակտիվիստները» դադարեցնում են Լաչինի միջանցքում իրենց ակցիաները
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...