Ֆրանսիայի ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրման ու Բաքվի պարտավորությունների մասին
Ֆրանսիան ցավում է Լաչինի միջանցքի նոր երթուղու մուտքի մոտ Ադրբեջանի կողմից հսկիչ-անցագրային կետի ստեղծման կապակցությամբ, ինչը հակասում է հրադադարի մասին համաձայնագրերի շրջանակում ստանձնած պարտավորություններին և վնաս հասցնում բանակցային գործընթացին: Այս հայտարարությունը տարածել է Ֆրանսիայի արտգործնախարարությունը։
Ադրբեջանական կողմը երեկ փակել է Հակարի գետի կամուրջը։ Փաստացի այս ճանապարհը փակելով` կտրվում է Հայաստանի (Կոռնիձորից) և Արցախի միջև ցամաքային կապը նաև Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղծահող գյուղերի հատվածում։ Ավելի ուշ Ադրբեջանը հայտարարություն տարածեց, որ այդ հատվածում հսկիչ անցագրային–կետ է տեղադրել։
«Ֆրանսիան Ադրբեջանին կոչ է անում կատարել իր միջազգային պարտավորությունները և կիրառել միջազգային դատարանի` փետրվարի 22-ի որոշման մեջ նշված միջանկյալ միջոցները, որոնք պարտադիր ուժ ունեն», - ընդգծել է Ֆրանսիայի ԱԳՆ–ն։
Գերատեսչությունը կրկին կոչ է արել վերականգնել Լաչինի միջանցքով մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժը երկու ուղղություններով և ապահովել գազի ու էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը:
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրման խնդրով դիմում է Ռուսաստանին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է արել՝ անդրադառնալով Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից ան...
Ադրբեջանը խախտել է եռակողմ հիմնարար փաստաթղթի դրույթներ. Արցախի պետնախարար
Այսօր Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղու՝ Հայաստանի Հանրապետության սահմանին միացող ճա...
Այսօր ցեղասպանության վտանգի առջև են կանգնած Արցախում ապրող հայերը. ՀՀ ԱԳՆ
Հայոց ցեղասպանությունից ավելի քան մեկ դար անց այսօր էլ ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջև են կանգնած Լեռնային Ղ...
Պարտության արդյունքում հայրենիքի կորուստը մի բան է, սեփական հայրենիքից կամավոր հրաժարվելը՝ այլ․ Բաբայան
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ...