Ադրբեջանի պատերազմական հանցանքները ներկայացվել է Ֆրանսիայում կայացած միջազգային կոնֆերանսին. Թաթոյան
ՀՀ նախկին ՄԻՊ, Թաթոյան հիմնադրամի նախագահ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Զեկույց ներկայացրեցի Ֆրանսիայի Լիոն քաղաքում կայացած միջազգային կոնֆերանսին։ Տեսակապով խոսել եմ Արցախի ու Հայաստանի նկատմամբ ադրբեջանական թշնամանքի քաղաքականության, կեղծիքների մասին, ներկայացրել եմ պատերազմական հանցանքների ու ներխուժումների փաստերը: Կոնֆերանսը կազմակերպվել էր Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի (CDCA ANC France) կողմից»։
Հիշեցնենք՝ ավելի վաղ, «Թաթոյան» հիմնադրամը ֆեյսբուքյան էջում տեսանյութ էր տարածել՝ գրառմամբ.
«Սյունիքի Տեղ համայնքում մեր փաստահավաք առաքելության ընթացքում ֆիքսել ենք ադրբեջանական զինված ծառայողների ապօրինի ներխուժումներն ու նրանց հանցավոր արարքները, որոնք հակասում են միջազգային նորմերին։ Բոլոր փաստերն ու ապացույցները մանրամասն վերլուծվել են, դրանք առաջիկայում կուղարկվեն նաև միջազգային կառույցներին»:
Հիշեցնեք՝ Ապրիլի 11-ին ՀՀ ՊՆ–ն հայտնել էր, որ ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ գյուղի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող զինծառայողների ուղղությամբ։ Հայկական կողմից 4 հոգի զոհվել էր, 6-ը` վիրավորվել։
Նմանատիպ հոդվածներ
Ոսկանյանը՝ Բաքվի բարբարոսական վարչախմբի, Հայաստանի նկատմամբ ծավալապաշտական նկրտումների մասին
«Ամեն անգամ, երբ Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը բարբաջում է Հայաստանի նկատմամբ ծավալապաշտական նկրտումների, իբր,...
Պարտության արդյունքում հայրենիքի կորուստը մի բան է, սեփական հայրենիքից կամավոր հրաժարվելը՝ այլ․ Բաբայան
Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական-Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ...
Արցախը շրջափակման մեջ է արդեն 132 օր. ի՞նչ խնդիրների առաջ է կանգնել հայությունը
Արցախի բոլոր բուժհաստատություններում պլանային վիրահատությունների դադարեցման պատճառով մոտ 1,130 քաղաքացի զրկվել է վիրահատ...
Ադրբեջանը խախտել է եռակողմ հիմնարար փաստաթղթի դրույթներ. Արցախի պետնախարար
Այսօր Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղու՝ Հայաստանի Հանրապետության սահմանին միացող ճա...