Կանանց համար զինվորական ծառայության ժամկետ է սահմանվել 6 ամիսը
Իգական սեռի քաղաքացիները ևս կարող են զորակոչվել պարտադիր զինվորական ծառայության. ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագծին։
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը տեղեկացրեց, որ կանանց համար պարտադիր զինվորական ծառայության ժամկետ է սահմանվել 6 ամիսը։ Ըստ Պապիկյանի՝ ծառայությունը լինելու է կամավոր, սակայն զորակոչվելուց հետո քաղաքացին պարտավոր է լինելու ծառայել 6 ամիս.
«Զինվորական ծառայությունն անցնելուց հետո նրանց համար ՀՀ կառավարության որոշման համաձայն սահմանել պատվովճար, որը նախատեսվում է մեկ մլն դրամ չափով»,- ասել է Պապիկյանը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ նշեց, թե սա պրոֆեսիոնալ բանակ ունենալու հայեցակարգի շրջանակներում է. «Մենք քննարկում ենք մեր երկրի պատմության մեջ նոր էջ բացելու մասին հարցը»։
Փաշինյանը նշել է, որ այդ ծառայությունը չի լինելու զբոսանք.
«Կանայք կամավոր կերպով կարող են զորակոչվել և պարտադիր 6-ամսյա ծառայության անցնել։ Այդ ծառայությունը լինելու է նորմալ ծառայություն, ոչ թե զբոսանք զորամասում։ Լինելու են ծառայողներ, որոնք զորացրվելու են և վերադառնալու քաղաքացիական կյանքի, և այդ մարդիկ կհամալրեն ԶՈւ պահեստազորը։ Կլինեն մարդիկ, որ կցանկանան անցնել պրոֆեսիոնալ ծառայության, և նրանք կհամալրեն մեր գործող բանակը և անցնել պայմանագրային զինծառայության»։
Նմանատիպ հոդվածներ
Շարմազանովը պատմել է` ինչ է ասել Փաշինյանը իրենց պատերազմի առաջին օրերին
Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության համար հաստատ դատվելու է: Այս մասին քիչ առաջ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն»...
Մայր Աթոռը` Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հայտարարություն...
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդատական առաքելությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրո...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր...