«Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն ավելի «Ալիև»․ Արծվիկ Մինասյան
Հայաստանի կառավարությունը հրաժարվել է Արցախի անվտանգության երաշխավորը լինելու հանձնառությունից: Այս մասին Ազգային ժողովում կառավարության 2022 թվականի գործունեության ծրագրի կատարողանի քննարկման շրջանակներում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ «Մադրիդյան սկզբունքներ»-ի վերաբերյալ վերջերս արված հայտարարություններին:
«Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը սևով սպիտակի վրա գրված Մադրիդյան սկզբունքները խեղաթյուրում այն դեպքում, երբ անգամ Իլհամ Ալիևը՝ հանցագործ, ցեղասպան Իլհամ Ալիևը, ինքն է հրապարակավ հայտարարում, որ ««Մադրիդյան սկզբունքներով» փակ դռների ետևում ինձ պարտադրում էին, որ ես ճանաչեի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ Արցախի Հանրապետության անկախությունը»: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ պետք է Նիկոլ Փաշինյանը նույնիսկ չհետևի կամ չգնահատի այս իրավիճակը», - ասել է դաշնակցական պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Մայր Աթոռը` Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հայտարարություն...
Շարմազանովը պատմել է` ինչ է ասել Փաշինյանը իրենց պատերազմի առաջին օրերին
Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության համար հաստատ դատվելու է: Այս մասին քիչ առաջ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն»...
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդատական առաքելությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրո...
Հայ ժողովուրդը կրկին կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ․ Արցախի ԱԳՆ
Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության ավելի քան 1,5 մլն զոհերի հիշատ...