ՀԱՊԿ-ը հայտնել է` ինչ պայմաններ է առաջարկել ՀՀ-ին աջակցելու նախագծում. ԶԼՄ
Հայաստանին օգնության մասին ՀԱՊԿ փաստաթղթի նախագիծը ներառում էր ոչ միայն դիտորդական առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ սահմանին: Այս մասին հայտնել է ՀԱՊԿ քարտուղարությունը Armenia Today-ի հարցմանն ի պատասխան:
Ըստ աղբյուրի` բացի առաքելությունից, նախագիծը պարունակում էր նաև այլ պայմաններ, սակայն որո՞նք են դրանք և արդյոք ռազմատեխնիկական օգնությունը դրանց թվում է, ՀԱՊԿ-ը չի բացահայտել՝ հղում անելով փաստաթղթի փակ լինելուն։
«Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ապրիլի 13-ին ՍիվիլՆեթին ասել է, որ ՀԱՊԿ-ի առաջարկած օգնությունը հանրապետությանը վերաբերում է հիմնականում Հայաստան դիտորդներ ուղարկելուն և չի նախատեսում ռազմատեխնիկական օգնություն։ Նա պարզաբանել է, որ խոսքը առաքելության շրջանակներում ՀԱՊԿ յուրաքանչյուր երկրից մեկ գնդապետ նշանակելու մասին է»։
«Հայաստանը ներկայումս ամենուր զենք և զինամթերք է փնտրում։ Չի կարող այնպես լինել, որ Հայաստանին որևէ տեղ առաջարկեն օգնություն զենք-զինամթերքի տեսքով, և նա հրաժարվի դրանից»,- պարզաբանել է Գրիգորյանը։
Նմանատիպ հոդվածներ
Մայր Աթոռը` Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հայտարարություն...
Շարմազանովը պատմել է` ինչ է ասել Փաշինյանը իրենց պատերազմի առաջին օրերին
Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության համար հաստատ դատվելու է: Այս մասին քիչ առաջ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն»...
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդատական առաքելությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրո...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր...