ԱՄՆ-ն շարունակում է մեծ նշանակություն ունենալ Երևանի և Բաքվի միջև կարգավորման հարցում
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի համար շարունակում է մեծ նշանակություն ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև բռնությունների դադարեցումը, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:
«Նա հնարավորություն է ունեցել մի քանի անգամ հանդիպելու այս երկրների ղեկավարների հետ Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակներում: Մենք շարունակում ենք այդ հարցում մեծապես ներգրավված մնալ: Այդ հարցում պրն. Բոնոն (խմբ.՝ Լուիս Բոնո՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական) շարունակում է ներգրավված մնալ՝ այս գերատեսչությունում մյուսների հետ միասին»,-նշել է Պատելը:
Դիվանագետը նշել է, որ առայժմ այլ մեկնաբանություն չունի՝ կապված Լուիս Բոնոյի՝ Հարավային Կովկաս այցի հետ:
Կովկասյան բանակցությունների հարցերով ԱՄՆ պետքարտուղարության ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոն ապրիլի 14-ից տարածաշրջանում էր: Ապրիլի 20-ին նրան ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության միջազգային մեխանիզմի ձևավորումը, Լաչինի շրջափակման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը և այլ հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
Շարմազանովը պատմել է` ինչ է ասել Փաշինյանը իրենց պատերազմի առաջին օրերին
Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության համար հաստատ դատվելու է: Այս մասին քիչ առաջ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն»...
Մայր Աթոռը` Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հայտարարություն...
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդատական առաքելությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրո...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր...