Տեղում պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է ևս 1.4 կիլոմետրով. Փաշինյան
Սյունիքի մարզի Տեղ համայնքում պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է ևս 1.4 կիլոմետրով։ ԱԺ–ում որոշ լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին հաղորդում է Sputnik Արմենիա-ն:
«Սա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է։ Այսինքն` և՛ մենք, և՛ ադրբեջանցիք այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք, որ մեր սահմանային գիծն անցնում է այդտեղով։ Իսկ սա նշանակում է, որ հայաստանցի և ադրբեջանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա»,–նշել է Փաշինյանը։
Նրա խոսքով` երկու կողմերի սահմանապահներն իրար հետ աշխատել են և տեղակայվել են որոշակի հեռավորության վրա։ Ըստ նրա` փորձը ցույց է տալիս` երբ սահմանապահներն են իրար հետ աշխատում, որոշակի արդյունքներ լինում են։
Փաշինյանն ավելացրել է, որ հայկական կողմը հույս ունի` պրոբլեմատիկ 3.6 կիլոմետրանով հատվածն էլ կճշգրտվի, սակայն մինչև դա տեղի չունենա, չեն կարող ասել, թե դա տեղի է ունեցել։
Հիշեցնենք` ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մարտի 30-ին հայտնել էր, որ ադրբեջանական կողմը կրկին խախտել է պայմանավորվածությունները և մի քանի կետերում տեղակայվել սահմանից 100-300 մետր ավելի առաջ, որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ:
Նմանատիպ հոդվածներ
Շարմազանովը պատմել է` ինչ է ասել Փաշինյանը իրենց պատերազմի առաջին օրերին
Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության համար հաստատ դատվելու է: Այս մասին քիչ առաջ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն»...
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդատական առաքելությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրո...
Մայր Աթոռը` Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հայտարարություն...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր...