ՀՀ–ի, Իրանի և Հնդկաստանի ԱԳՆ–ները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել
Ապրիլի 20-ին Երևանում կայացել է Հայաստանի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարությունների միջև եռակողմ ձևաչափով առաջին քաղաքական խորհրդակցությունները։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Պատվիրակությունները գլխավորել են Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը, Իրանի ԱԳՆ Հարավային Ասիայի գլխավոր վարչության պետ Սեյեդ Ռասուլ Մուսավին և Հնդկաստանի ԱԳՆ տարածքային գլխավոր վարչության պետ Ջիտենդեր Պալ Սինգհը:
Հանդիպմանը մասնավորապես քննարկվել են տնտեսական, տարածաշրջանային հաղորդակցային ուղիներին առնչվող հարցեր, նախանշվել են մշակութային և միջմարդկային կապերի խորացման և տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության հեռանկարները: Կողմերը պայմանավորվել են շարունակել համագործակցությանը միտված եռակողմ ձևաչափով խորհրդակցությունները:
Նմանատիպ հոդվածներ
Շարմազանովը պատմել է` ինչ է ասել Փաշինյանը իրենց պատերազմի առաջին օրերին
Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության համար հաստատ դատվելու է: Այս մասին քիչ առաջ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն»...
Մայր Աթոռը` Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հայտարարություն...
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդատական առաքելությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրո...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր...