Ճապոնիայի խորհրդարանը «զանգվածային սպանության» սպառնալիքով էլեկտրոնային նամակ է ստացել
Ճապոնիայի խորհրդարանի վերին պալատի հասարակայնության հետ կապերի բաժինն ուրբաթ՝ ապրիլի 21-ի կեսօրին, «զանգվածային սպանության» սպառնալիքով էլեկտրոնային նամակ է ստացել: Այս մասին գրում է Ռիա Նովոստին` վկայակոչելով «Սանքեյը»-ին:
Նամակում նշվել է, որ «մեծ թվով բարձր հզորության ռումբեր եւ զարին գազի գեներատորներ են տեղադրվել» խորհրդարանի ստորին եւ վերին պալատների տարբեր դահլիճներում, եւ որ ուրբաթ՝ տեղական ժամանակով 13.34-ին, զանգվածային սպանություն է տեղի ունենալու։
Նամակի հեղինակները, որոնք հայտարարել են ինչ-որ կրոնական խմբին իրենց պատկանելիության մասին, պնդում են, որ միայն ահաբեկչական գործողությունները կարող են փոխել երկիրը: Կրոնական խմբի անունը չի նշվել։
Ոստիկանության բաժինը խուզարկել է տարածքը, այլ տեղեկություններ չկան։
Նմանատիպ հոդվածներ
Շարմազանովը պատմել է` ինչ է ասել Փաշինյանը իրենց պատերազմի առաջին օրերին
Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության համար հաստատ դատվելու է: Այս մասին քիչ առաջ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն»...
Մայր Աթոռը` Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հայտարարություն...
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդատական առաքելությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրո...
Ջո Բայդենի ուղերձը՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ
Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ։ «Այսօր...