Պատահական խուլիգանություն չէ․ ՌԴ դեսպանությունը՝ Բաքվի գերեզմանատանը վանդալիզմի մասին
Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատանը վրդովվեցրել է Բաքվի ռուսական գերեզմանատանը տեղի ունեցած վանդալիզմը, ինչի հետևանքով ավերվել է մոտ 100 գերեզման։ Դիվանագիտական առաքելությունը միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն է տարածել թելեգրամյան ալիքում։
«Հաշվի առնելով այս անվայել գործողության մասշտաբները՝ դժվար է այն համարել պատահական խուլիգանական արարք։ Ցավալի է, որ դա տեղի ունեցավ հանդուրժողականության և բազմամշակութայնության քաղաքականություն վարող Ադրբեջանում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Դեսպանատունը հավելել է, որ իր աշխատակիցները դեպքի վայր են մեկնել՝ ուսումնասիրելու տեղի ունեցածը, ինչպես նաև շնորհակալություն են հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը միջադեպին օպերատիվ արձագանքելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հարցաքննվել է պետական դավաճանության գործով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է Պետական դավաճանության հոդվածով հարուցված քրեական վարույթով և պատրաստ է ներկայա...
Եղցահողը, Հին Շենը, Մեծ Շենը և Լիսագորը լիակատար շրջափակման մեջ են․ Արցախի պետնախարար
Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի...
Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է մեծ էսկալացիայի․ Արմեն Գրիգորյան
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է ապրիլի 11...
Շվեդիայում առաջարկել են Հայաստանին ԵՄ առանց վիզայի մուտքի իրավունք տալ
Շվեդիայի խորհրդարանի (Ռիկսդագ) պատգամավոր Բյորն Սյոդերը երկրի ԱԳ նախարար Թոբիաս Բիլստրյոմին առաջարկել է նախաձեռնել գործը...