Առևտրի նախարարությունը պետք է բացատրի` ինչու է քննարկում Ադրբեջանին գերհզոր հրացանների վաճառքը. Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Կոնգրեսի իր գործընկերներին կոչ է անում միանալ իրեն՝ պահանջելով, որ Առևտրի նախարարությունը բացատրի, թե ինչու է քննարկում Ադրբեջանին ամերիկյան գերհզոր հրացանների վաճառքը՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն արդեն ավելի քան 125 օր շրջափակման մեջ է պահում Արցախը և շարունակում հարձակումները Հայաստանի վրա:
Ադամ Շիֆն իր գործընկերներին կոչ է արել համաստորագրել Առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին ուղղված նամակը, որով «Առևտրի նախարարությունից լրացուցիչ տեղեկություններ կպահանջվեն Ադրբեջանին մահաբեր զենքեր ուղարկելու համար արտահանման լիցենզիաների ցանկացած հարցման կարգավիճակի մասին»:
Կոնգրեսական Շիֆը հայտարարել է, որ «Հայաստանի դեմ ուղղված ավելի մահաբեր զենքի արտահանման հաստատումը միայն կհրահրի հակամարտությունը: Շիֆը նաև վկայակոչել է պետքարտուղարության՝ 2022 թ.-ի Մարդու իրավունքների զեկույցը, որում «արժանահավատ տեղեկություններ կան ապօրինի սպանությունների մասին, որոնք ներառում են ադրբեջանական կալանքի տակ գտնվող հայ զինվորների խմբային մահապատիժներ, խոշտանգումներ և դաժան, անմարդկային կամ նվաստացուցիչ վերաբերմունք՝ անպատժելիության բարձր մակարդակով»:
Կոնգրեսի անդամները պետք է մինչև ուրբաթ օրը՝ ապրիլի 21-ը, ստորագրեն նախարար Ռայմոնդոյին ուղղված նամակը:
Ամերիկյան հրացանների, այդ թվում՝ հարձակողական և կիսաավտոմատ դիպուկահար զենքի հնարավոր վաճառքի մասին լուրերը տարածվել են փետրվարի 1-ին: Հենց այդ ժամանակ Սենատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը նախարար Ռայմոնդոյին ուղղված նամակում խորը մտահոգություն հայտնեց այդ առնչությամբ:
Փետրվարի 13-ին ԱՄՆ առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին ուղղված նամակում Բաքվին ռազմական օգնություն տրամադրելու առնչությամբ մտահոգություն են հայտնել նաև Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գլխավոր տնօրեն Արամ Համբարյանը և հանձնախմբի Ռոդ Այլանդի մասնաճյուղի նախագահ Սթիվ Էլմասյանը:
Նմանատիպ հոդվածներ
Շարմազանովը պատմել է` ինչ է ասել Փաշինյանը իրենց պատերազմի առաջին օրերին
Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության համար հաստատ դատվելու է: Այս մասին քիչ առաջ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն»...
Հայաստանն էլ է պատրաստ, որ ՀԱՊԿ դիտորդները տեղակայվեն այստեղ. Փաշինյան
Հայաստանը պատրաստ է իր տարածքում տեղակայել ՀԱՊԿ դիտորդատական առաքելությունը։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրո...
Մայր Աթոռը` Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարությունների մասին
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն արձագանքել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հայտարարություն...
Հայ ժողովուրդը կրկին կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ․ Արցախի ԱԳՆ
Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության ավելի քան 1,5 մլն զոհերի հիշատ...