Ալիևը խոսել է ՀՀ-ում իրենց դրոշի այրման մասին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պնդմամբ՝ Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացմանն իր երկրի դրոշի այրման հետևում կանգնած են Հայաստանի իշխանությունները:
«Ես կարծում եմ, որ Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Ադրբեջանի դրոշի այրումը Հայաստանի իշխանության հերթական կեղտոտ արարքն է։ Ես դա ընդունում եմ այդպես: Սա պատահականություն չէ և մեկ մարդու գործ չէ։ Սա Հայաստանի իշխանության հերթական կեղտոտ գործողությունն է: Շատ պատճառներ կան դա ասելու համար», - երեկ հայտարարել է Ալիևը պետական AzTV հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ եթե Հայաստանի քաղաքական ղեկավարության աչքի առաջ նման իրադարձություն է տեղի ունենում, և նրանց կողմից արձագանք չկա, ապա «արարքի հեղինակն իշխանությունն է և ինքը՝ պետությունը»։
Ապրիլի 14-ին Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ հայտնի դիզայներ Արամ Նիկոլկանն այրեց Ադրբեջանի դրոշը, ինչի հետևանքով այդ երկրի հավաքականը լքեց առաջնությունը:
Նշենք, որ դեպքին նախորդել էր Տեղ համայնքում ադրբեջանցիների ստոր սադրանքը, որի հետևանքով հայ 4 զինծառայող էր զոհվել։ Կապանում էլ ՀՀ ներթափանցած ադրբեջանցիներից մեկն է սպանել է ԶՊՄԿ-ի պահնորդին։
Նմանատիպ հոդվածներ
Իրեն տուզիկի պես պահող Իլհամը հիմա գամփռ է ձևանում․ Քոչարյանի գրասենյակից պատասխանել են Ալիևին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեկ հերթական հոխորտանքն է հղել Հայաստանի ու Արցախի հասցեին, որտեղ նաև ՀՀ երկրորդ նախագահ...
Արցախից՝ Փաշինյանի խոսքերի մասին
Արցախի Հանրապետության փաստացի կարգավիճակը կասկածի տակ դնող հայտարարություններն անթույլատրելի են: Այս մասին հայտարարությո...
Կենսաթոշկները, նպաստները և նվազագույն աշխատավարձերը կբարձրանան
2023 թվականի հուլիսի 1-ից նախատեսվում է կենսաթոշակների, նպաստների և նվազագույն աշխատավարձի բարձրացում։ Այս մասին հայտնել...
18+. «Գուցե էջս կոտրել են»․ Հովիկ Աղազարյանը՝ երիտասարդ կնոջը սեռական բնույթի հայհոյանք տալու մասին
«Հրապարակ» օրաթերթը ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանից մեկնաբանություն է խնդրել անվայելուչ պահվածքի վերաբերյալ, սական...