«Դա կհանգեցնի Հայֆայի և Թել Ավիվի կործանմանը»․ Ռաիսին սպառնացել է Իսրայելին
Իսրայելի ամենափոքր գործողությունը, որը սպառնում է Իրանի անվտանգությանը, կհանգեցնի Հայֆայի և Թել Ավիվի կործանմանը։ Այս սպառնալիքով է հանդես եկել Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թեհրանում ազգային բանակի օրվան նվիրված զորահանդեսի ժամանակ ունեցած ելույթի ժամանակ:
Նրա խոսքով՝ իրանական բանակը «հզոր պատնեշ է հակահեղափոխական տարրերի և թշնամիների դեմ»:
«Օտարերկրյա ուժերի, հատկապես ԱՄՆ-ի ներկայությունը Մերձավոր Արեւելքում անկայունություն է առաջացնում։ Այդ ուժերը պետք է որքան հնարավոր է շուտ լքեն տարածաշրջանը։ Մինչդեռ Իրանի զինված ուժերը տարածաշրջանում անվտանգության գործոն են», - ասել է Ռաիսին:
Նմանատիպ հոդվածներ
«Կարող եմ ապացուցել, որ միջանցք չեմ խոստացել»․ Փաշինյան
ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ վա...
ՌԴ ԱԳՆ հայտարարությունը՝ ուղղված Բաքվին և Երևանին
Մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում, հայ-ադրբեջանական շփման գծում ռուսական խաղաղապահ կոնտինգե...
«Իրադրությունն իսկապես բարդ է». Պեսկովը՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու մասին
Ռուսաստանը շարունակում է միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև, սակայն իրավիճակը հեշտ չէ: Ընդ որում Բաքուն և Երևանը պ...
«Մենք ֆուտբոլ չենք խաղում». Խանդանյանը` Զախարովայի հայտարարության մասին
ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական Սարգիս Խանդանյանը, անդրադառ...