Տիգրան Ավինյանը՝ չորրորդ աստիճանի վթարային շենքերի խնդրի մասին
Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները ապրիլի 25-ին և 26-ին պատրաստվում են հանդիպել Արզումանյան 10 և 17 հասցեների չորրորդ աստիճանի վթարային շենքերի բնակիչների հետ։ Նախատեսված է այդ շենքերը քանդել և նոր շենք կառուցել՝ բնակիչներին ապահովելով նոր բնակարաններով։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը էլ հիշեցրել է, որ սա պիլոտային նախագիծ է, որ նախատեսվել էր դեռևս 2022թ. սեպտեմբերին.
«Ուզում եմ գոհունակությամբ արձանագրել, որ մենք գտանք բնակիչների, կառուցապատողի ու Երևանի քաղաքապետարանի դերերը բաշխելու ճիշտ ձևը և այն բանաձևը, որով հնարավոր է ծրագիրն իրականացնել։ Բավական իրատեսական, գործնական փուլի ենք հասել։ Սա օրինակ է ծառայելու մնացած այլ տեղերում չորրորդ կարգի վթարային շենքերի վերակառուցման աշխատանքների համար։ Տարբեր տեղերում տարբեր խնդիրներ կունենանք, բայց վստահ եմ՝ լուծումներ կստանանք»։
Տիգրան Ավինյանի խոսքով՝ առաջիկայում կհստակեցվի, թե մյուս վթարային շենքերի խնդիրներն ինչպես ու կոնկրետ ինչ ձևով կլուծվեն։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովն Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալա քաղաքն անվանել է հայկական
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո մի շարք հայտարարությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանի և Արմեն Մհերյանի հետ «գռազ եկանք». քաղաքացին պատմում է
Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով. «Հասկանո՞ւմ եք՝ ո՞ւր ենք հաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էկոակտիվիստները» նվաստացրին ռուսական կողմին. Բաբայանը` Լաչինի միջանցքը բացելու մասին
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կայացել է Լենցով-Պապիկյան հանդիպումը. մանրամասներ
Ապրիլի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրա...