Նյու Յորքում Չինաստանի ոստիկանության գաղտնի բաժին է հայտնաբերվել. ԱՄՆ
ԱՄՆ իշխանությունները կարծում են, որ Նյու Յորքում հայտնաբերել են չինական ոստիկանության «գաղտնի» բաժին և ձերբակալել են դրա երկու աշխատակցի։ Այս մասին հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։
Ինչպես պարզաբանել են գերատեսչությունում, ձերբակալվածները նյույորքցիներ են, ովքեր, իբր, ղեկավարել են Ստորին Մանհեթենում ոստիկանական բաժանմունք և ոչնչացրել ապացույցները, երբ բախվել են ՀԴԲ-ի հետ:
ԱՄՆ իշխանությունների տվյալներով՝ տեղամասը գործել է 2022 թվականի փետրվարից։
«ՉԺՀ-ն, իր ռեպրեսիվ անվտանգության ապարատի միջոցով, ստեղծել է գաղտնի ֆիզիկական ներկայություն Նյու Յորքում՝ վերահսկելու և վախեցնելու... նրանց, ովքեր քննադատում են իր կառավարությանը», - ասել է գլխավոր դատախազի օգնական Մեթյու Ջ. Օլսենը ԱՄՆ արդարադատության նախարարության ներքին անվտանգության բաժնից:
Նրա խոսքով, ՉԺՀ-ի գործողությունները դուրս են գալիս ընդունելի պահվածքի կաղապարներից. «Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր երկրում բոլոր բնակիչների ազատությունները ավտորիտար բռնաճնշումների սպառնալիքից»,- ասել է դատախազը։
Ավելի վաղ Նյու Յորքի Արևելյան շրջանի ԱՄՆ դատախազ Բրեոն Փիսը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ չինացի 34 ոստիկանի մեղադրանք է առաջադրվել արտասահմանում քաղաքական ակտիվիստներին հետապնդելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հարցաքննվել է պետական դավաճանության գործով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է Պետական դավաճանության հոդվածով հարուցված քրեական վարույթով և պատրաստ է ներկայա...
Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է մեծ էսկալացիայի․ Արմեն Գրիգորյան
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է ապրիլի 11...
Եղցահողը, Հին Շենը, Մեծ Շենը և Լիսագորը լիակատար շրջափակման մեջ են․ Արցախի պետնախարար
Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի...
Չավուշօղլուն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայի օրակարգում չկա, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի...