Մերոնք այս պահին վախենում են գործ անեն Սոթքի վերեւի հատվածում. Հակոբ Ավետյան
Սոթքի հանքավայրի հումքը տեղափոխող տեխնիկների աշխատանքն այս պահին դադարեցված է՝ անվտանգությունից ելնելով․ MediaHub-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը։
Հակոբ Ավետյանն ասել է, որ ադրբեջանցիները ժամանակ առ ժամանակ կրակում են, ու տեղի բնակիչների մոտ մտահոգություն կա, որը պայմանավորված է նաև Սյունիքի մարզի Տեղ գյուղում ստեղծված իրավիճակով․ «Մերոնք այս պահին վախենում են գործ անեն Սոթքի վերեւի հատվածում։ Խոսքն այն հատվածների մասին է, որտեղ թուրքերն են, ներքեւում աշխատանքը շարունակվում է։ Թուրքից ամեն պահ վտանգ կա, չգիտես, թե երբ կսկսեն կրակել»։
Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ aպրիլի 16-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե քանի հայ գերի է պահվում Բաքվում
Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանը մինչև օրս շարունակում է 33 գերեվարված հ...
«Ադրբեջանի տեղեկատվական դաշտում «մինի» ողբ է»․ Գառնիկ Դավթյան
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մինի ողբ է… Գոյություն ունի ադրբ...
ՀՀ-ում հայտնաբերված երկրորդ ադրբեջանցուն փոխանցել են ԱԱԾ–ին
Ոստիկանությունը Սյունիքի մարզի Կապան համայնքի Աճանան գյուղում հայտնաբերված ադրբեջանցուն փոխանցել է ԱԱԾ–ին։ Տեղեկությունը...
Կրակոցների հետևանքով Սոթքի հանքավայրը հինգերրորդ օրն է չի գործում
Ադրբեջանական կողմի պարբերաբական վերսկսվող կրակոցների հետեւանքով Սոթքի հանքավայրի աշխատանքը ապրիլի 15-ից դադարեցված է: Այ...