Հայտնի է, թե քանի հայ գերի է պահվում Բաքվում
Ի հեճուկս 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ Ադրբեջանը մինչև օրս շարունակում է 33 գերեվարված հայ քաղաքացու պահել անազատության մեջ։ Այդ մասին ասված է Հայաստանի կառավարության ծրագրի 2022 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցում։
2022-ի ընթացքում, ըստ կառավարության, հաջողվել է ապահովել 31 գերեվարված հայ քաղաքացու վերադարձը:
Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները 2020-ի նոյեմբերի 9-ին համատեղ հայտարարություն ստորագրեցին։ Հայտարարության 8-րդ կետում նշվում է, որ «կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում», սակայն մինչ օրս Ադրբեջանը չի վերադարձրել բոլոր գերիներին։ Ադրբեջանական բանտերում, պահվող հայ գերիների մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։
Այսօր հրապարակված զեկույցում Հայաստանի կառավարությունը նշում է, որ Երևանը բոլոր միջազգային ատյաններում, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում, Արդարադատության միջազգային դատարանում, հետապնդում է գերեվարված քաղաքացիների և նրանց վերադարձի խնդիրը:
Նմանատիպ հոդվածներ
Մերոնք այս պահին վախենում են գործ անեն Սոթքի վերեւի հատվածում. Հակոբ Ավետյան
Սոթքի հանքավայրի հումքը տեղափոխող տեխնիկների աշխատանքն այս պահին դադարեցված է՝ անվտանգությունից ելնելով․ MediaHub-ի հետ...
Կրակոցների հետևանքով Սոթքի հանքավայրը հինգերրորդ օրն է չի գործում
Ադրբեջանական կողմի պարբերաբական վերսկսվող կրակոցների հետեւանքով Սոթքի հանքավայրի աշխատանքը ապրիլի 15-ից դադարեցված է: Այ...
«Ադրբեջանի տեղեկատվական դաշտում «մինի» ողբ է»․ Գառնիկ Դավթյան
Ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․ «Ադրբեջանի տեղեկատվական դաշտում մինի ողբ է… Գոյություն ունի ադրբ...
ՀՀ-ում հայտնաբերված երկրորդ ադրբեջանցուն փոխանցել են ԱԱԾ–ին
Ոստիկանությունը Սյունիքի մարզի Կապան համայնքի Աճանան գյուղում հայտնաբերված ադրբեջանցուն փոխանցել է ԱԱԾ–ին։ Տեղեկությունը...