Իրանի նախագահը Սաուդյան Արաբիայի թագավորին հրավիրել է Թեհրան
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդին Թեհրան այցելելու հրավեր է ուղարկել, հայտնում է Arab News-ը՝ հղում անելով Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանիին։
Մարտին Սաուդյան Արաբիայի թագավորը Ռաիսիին հրավիրել էր այցելել Էր Ռիադ։
Arab News-ը հիշեցնում է, որ այժմ այս երկու երկրների տեխնիկական պատվիրակությունները պատրաստվում են դեսպանատների աշխատանքի վերսկսմանը։
Ավելի վաղ՝ ապրիլին, Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Պեկինում հանդիպեց իր սաուդցի գործընկեր Ֆեյսալ բեն Ֆարհան Ալ Սաուդի հետ, նրանք պայմանավորվեցին բացել դեսպանատները և պարզեցնել ավիահաղորդակցությունը: Այդ ժամանակ այս երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները հանդիպում են անցկացրել վերջին յոթ տարվա ընթացքում առաջին անգամ ։
Իրանի և Սաուդյան Արաբիայի հարաբերությունները զգալիորեն վատթարացան 2016 թվականին այն բանից հետո, երբ Ռիադում մահապատժի ենթարկվեց ազդեցիկ շիա աստվածաբան, որը քննադատում էր Սաուդյան միապետությունը: Դրանից հետո ցուցարարները հարձակվել են Թեհրանում Սաուդյան Արաբիայի դեսպանատան վրա, ինչին ի պատասխան՝ Էր Ռիադը խզել է դիվանագիտական հարաբերությունները Թեհրանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հարցաքննվել է պետական դավաճանության գործով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է Պետական դավաճանության հոդվածով հարուցված քրեական վարույթով և պատրաստ է ներկայա...
Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է մեծ էսկալացիայի․ Արմեն Գրիգորյան
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է ապրիլի 11...
Չավուշօղլուն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայի օրակարգում չկա, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի...
Եղցահողը, Հին Շենը, Մեծ Շենը և Լիսագորը լիակատար շրջափակման մեջ են․ Արցախի պետնախարար
Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի...