Բաքուն իր կողմից սկսելու է «բզբզել» այդ հարցի շուրջ. նախկին նախարար. ԶԼՄ

Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ դրոշի հետ կապված միջադեպն իր հետքը թողնելու է Հայաստանի վրա. այդ միջադեպով Բաքվի բերանը լեզու դրվեց,և նա անպայման կօգտվի դրանից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում  տեսակետ հայտնել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Գաբրիել Ղազարյանը։

 

Հայտնել ենք, որ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման հանդիսավոր արարողության ժամանակ դիզայներ, ոճաբան Արամ Նիկոլյանն անսպասելի բեմ է վազել, դրոշակակիր աղջկա ձեռքից խլել Ադրբեջանի դրոշն ու այրել այն։

 

Ինքը` նախկին նախարարը, որպես հայ քաղաքացի նման արարքը որոշակիորեն ընդունելի է համարում, սակայն միևնույն ժամանակ նշում է, որ սպորտային միջոցառման ժամանակ նման միջադեպչպետք է լիներ։

 

«Ասել եմ ու կասեմ` քաղաքականությունը չպետք է մտնի սպորտ։ Կա սպորտային հանրություն, սպորտային գաղափարներ, որն այդ ամեն ինչին դեմ է։ Սպորտային տեսանկյունից` մենք միգուցե ավելի շատ վնաս տվեցինք մեզ։ Ես վստահ եմ, որ Բաքվին դա պետք էր. մենք նրանց բերանում մեծ լեզու դրեցինք։ Հիմա պետք է պատրաստ լինենք, որ Բաքուն իր կողմից սկսելու է «բզբզել» այդ հարցի շուրջ, որ հայերը նման քայլ են արել, բնականաբար դարձնելու են մի հատ մեծ հարց»,–ասել է Ղազարյանը։

 

Նա ընդգծում է, որ առաջնությունն անցկացնող երկրում մասնակից երկրների դրոշ ծածանելը սպորտային աշխարհի կանոններից է։ Այս համատեքստում նախկին նախարարը հիշեցնում է, որ հայկական դրոշը ևս ծածանվել է և՛ Ադրբեջանում, և՛ Թուրքիայում։

 

«Երբ որ Միհրան Հարությունյանը (ըմբիշ,–խմբ.) մրցանակակիր էր, այդ ժամանակ ևս ՀՀ–ի դրոշը ծածանվել է։ Իսկ իրենք միանշանակ այստեղ տեղ չէին գրավելու , և իրենց դրոշը որևէ քաշային կարգում չէր ծածանվելու։ Ես դրանում վստահ եմ։ Իրենց այստեղ գալը, այնուհետև գնալը պարզապես դիվանագիտական և հաշվարկված քայլ էր»,–ընդգծել է նա։

 

 

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: