Անում եմ այն, ինչ պարտավոր եմ անել. Ավինյան
Բացառում եմ, որ քաղաքապետարանում լինի համակարգային կոռուպցիա։ Աղմկահարույց ձերբակալություններ, կալանավորումներ ենք ունեցել, անհատական դեպքերով կտան քննչական մարմինները, դատախազությունը և դատարանը։
Այս մասին Հանրայինի եթերում ասել է Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը։
Նա պատասխանել է նաև ընդդիմության մեղադրանքներին, որ ինքը ստվերային քաղաքապետ է ու սկսել է քարոզչությունը՝ օգտագործելով փոխքաղաքապետի պաշտոնը․
«Ես փոխքաղաքապետ եմ, որը համակարգում է վարչական շրջանների, շինբարեկարգման վարչության, մշակույթի, տրանսպորտի վարչությունների և մի շարք այլ վարչությունների աշխատանքները։ Անում եմ այն, ինչ պարտավոր եմ անել։
Անտրամաբանական կլիներ, որ փոխքաղաքապետը, որը համակարգում է վարչական շրջանների աշխատանքը, չշրջեր վարչական շրջանների ղեկավարների հետ և չհասկանար, թե ինչ խնդիրներ ունեն լուծելու։ Ինձ դրա համար քննադատելն անտրամաբանական է։ Ընդդիմության տեղը, եթե լինեի, կկենտրոնանայի մեր սխալների, բացթողումների, չարած աշխատանքի վրա»,-նշել է Ավինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հարցաքննվել է պետական դավաճանության գործով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է Պետական դավաճանության հոդվածով հարուցված քրեական վարույթով և պատրաստ է ներկայա...
Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է մեծ էսկալացիայի․ Արմեն Գրիգորյան
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է ապրիլի 11...
Եղցահողը, Հին Շենը, Մեծ Շենը և Լիսագորը լիակատար շրջափակման մեջ են․ Արցախի պետնախարար
Արցախը Հայաստանին կապող մայրուղու Հայաստանի Հանրապետության հետ սահմանին Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելուց հետո Արցախի...
Չավուշօղլուն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայի օրակարգում չկա, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի...