Մեղադրանք կառաջադրվի Պենտագոնի գաղտնի փաստաթղթերը հրապարակած զինվորականին․ CNN
Օդային ազգային գվարդիայի զինծառայող Ջեք Թեյշեյրային մեղադրանք է առաջադրվել ազգային պաշտպանության տեղեկատվության չարտոնված պահպանման և փոխանցման, ինչպես նաև գաղտնի տեղեկատվության և ռազմական փաստաթղթերի չարտոնված առգրավման համար, հայտնում է CNN-ը։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը խնդրել է մեղադրյալին կալանքի տակ պահել մինչև դատավարությունը։ Սույն միջնորդությունը դատարանը կքննի ապրիլի 19-ին։
21-ամյա Թեյշեյրան դատարանի առջեւ է կանգնել՝ կապված Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի՝ ինտերնետ արտահոսքի հետ: Ըստ քննիչների՝ դեկտեմբերից նա սկսել է վերբեռնել փաստաթղթեր, որոնցից շատերը 2022 թվականի դեկտեմբերին մակնշվել են «հույժ գաղտնի»։
Դատական փաստաթղթերի համաձայն՝ ՀԴԲ-ն օգտագործել է Discord սոցիալական հարթակի վճարային տվյալները՝ փաստաթղթերի արտահոսքի գործով կասկածյալին բացահայտելու համար։ Discord-ի ներկայացուցիչը CNN-ին ասել է, որ հարթակը համագործակցում է հետաքննության հետ և արգելափակել է գաղտնի տեղեկատվության տարածման հետ կապված բոլոր օգտատերերին, ինչպես նաև հեռացրել է բովանդակությունը, որը չի համապատասխանում հարթակի կանոններին:
Նշվում է, որ հենց Թեյշեյրան էր վարում Discord chat-ը, որտեղ առաջին անգամ հրապարակվեցին փաստաթղթերը:
ՀԴԲ-ն նրան ձերբակալել է ապրիլի 13-ին՝ մեկշաբաթյա հետաքննության արդյունքում:
Ապրիլի 6-ին The New York Times-ը գրել էր, որ Պենտագոնի գաղտնի փաստաթղթերի խմբաքանակը հանրությանը հասանելի է դարձել սոցիալական ցանցերում, դրանք վերաբերում են ուկրաինական բանակին։ Ավելի ուշ թերթը հայտնել է, որ ապրիլի 7-ին սոցցանցերում հայտնվել է գաղտնի փաստաթղթերի նոր մաս, որն արտացոլում է ԱՄՆ-ի քաղաքականությունը «Ուկրաինայից մինչև Մերձավոր Արևելք և Չինաստան»։ Դրանք ներառում են, ի թիվս այլ բաների, «գաղտնի ճեպազրույցներ Չինաստանի, Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, Մերձավոր Արևելքի և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ»:
Պենտագոնը հայտնել է, որ պարզում է սոցցանցերում գաղտնազերծված գաղտնի նյութերի աղբյուրները և գնահատում արտահոսքի մասշտաբները, հետաքննությանը միացել են Արդարադատության նախարարությունը և ՀԴԲ-ն։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է մեծ էսկալացիայի․ Արմեն Գրիգորյան
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է ապրիլի 11...
Չավուշօղլուն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայի օրակարգում չկա, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի...
Փաշինյանը հարցաքննվել է պետական դավաճանության գործով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է Պետական դավաճանության հոդվածով հարուցված քրեական վարույթով և պատրաստ է ներկայա...
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...