ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ կառավարության նիստն այսօր մեկնարկեց մեկ րոպե լռությամբ
ՀՀ կառավարության հերթական նիստն այսօր մեկնարկեց մեկ րոպե լռությամբ. գործադիրը հարգեց ապրիլի 11-ին ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով զոհված հայ զինծառայողների հիշատակը:
Կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Տեղ գյուղի հատվածում գրանցված միջադեպին, ասաց, որ այն մանրամասն քննության կարիք ունի, այդ թվում` գնահատելու համար մեր գործողությունները պետական սահմանը պահպանության առնելու առումով։
Հիշեցնենք` Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն ապրիլի 11-ին` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների:
Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովն Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալա քաղաքն անվանել է հայկական
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո մի շարք հայտարարությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանի և Արմեն Մհերյանի հետ «գռազ եկանք». քաղաքացին պատմում է
Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով. «Հասկանո՞ւմ եք՝ ո՞ւր ենք հաս...
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոլորված հայ զինվորը ադրբեջանական 20 դիրքերի արանքով վերադարձել էր ՀՀ. Փաշինյան
ԱԺ նիստում հարցուպատասխանի ժամանակ վարչապետը հիշել է այն դեպքը, երբ մարտի կեսերին ՀՀ ԶՈւ զինվորը մոլորվել էր, որի արդյու...