Ինչու Մհեր Սահակյանը խոստումը չկատարեց․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Խորհրդարանը երեկ 65 կողմ, 0 դեմ ձայնով նախ Անահիտ Մանասյանին ընտրեց ՄԻՊ, ապա ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին զրկեց պատգամավորական անձեռնմխելիությունից։ Փակ-գաղտնի քվեարկությանը մասնակցեցին միայն ՔՊ-ականները, այն էլ՝ ոչ ամբողջ կազմով, քանի որ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը երեկ առավոտյան գործուղվել էր Սանկտ Պետերբուրգ։
Ինքը՝ Մհեր Սահակյանը, ԱԺ ամբիոնից հայտարարել էր․ «Որպեսզի տպավորություն չստեղծվի, որ թաքնվում եմ անձեռնմխելիության քողի տակ, անձամբ կողմ կքվեարկեմ այս միջնորդագրին, քանի որ ինքս շահագրգռված եմ, որ իրականությունը բացահայտվի»։ Երեկ նա չմասնակցեց քվեարկությանը, ինչո՞ւ, որովհետեւ, Սեյրան Օհանյանի փոխանցմամբ, պատգամավորը վերջին դեպքերի կապակցությամբ մեկնել է Տեղ համայնք։
Նշենք, սակայն, որ Տեղ մեկնած ընդդիմադիր պատգամավորների շարքում Սահակյանի անունը գործընկերները չէին հիշատակել։ Ագնեսա Խամոյանի եւ Քրիստինե Վարդանյանի գրառումների համաձայն՝ Տեղ են մեկնել Արթուր Սարգսյանը, Աննա Գրիգորյանը, Ասպրամ Կրպեյանը, Գառնիկ Դանիելյանը եւ իրենք։
Հիշեցնենք, որ Սահակյանը մոտ 2 շաբաթ առաջ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հարվածել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի հոնքին։ Սահակյանը խորհրդարանում հայտարարեց, որ ինքնապաշտպանության է դիմել, մինչդեռ իրեն խուլիգանություն են վերագրում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է մեծ էսկալացիայի․ Արմեն Գրիգորյան
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է ապրիլի 11...
Չավուշօղլուն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայի օրակարգում չկա, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի...
Փաշինյանը հարցաքննվել է պետական դավաճանության գործով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է Պետական դավաճանության հոդվածով հարուցված քրեական վարույթով և պատրաստ է ներկայա...
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...