Հաագայի դատարանի ՌԴ-ից պահանջել է 5 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել
Հաագայի արբիտրաժային դատարանի արբիտրաժային տրիբունալը Ռուսաստանից պահանջել է 5 միլիարդ դոլարի փոխհատուցում վճարել Ուկրաինայի «Նավթոգազ» պետական ընկերությանը՝ Ղրիմում ակտիվների կորստի պատճառով, հայտնել է ուկրաինական կողմը։ Ռուսաստանը դեռ չի մեկնաբանել տեղեկությունը։
Իրավարար վճիռները կարող են կիրառվել հարկադրաբար. «Նավթոգազ»-ն իրավունք ունի «սկսելու վճռի ճանաչման և կատարման գործընթացն այն պետությունների տարածքում, որտեղ գտնվում են Ռուսաստանի Դաշնության ակտիվները», ասվում է ուկրաինական ընկերության հայտարարության մեջ: Տեղեկությունը հայտնում է kommersant.ru-ն:
«Նավթոգազ»-ը վարույթ է նախաձեռնել 2016 թվականի աշնանը։ Ըստ ուկրաինական կողմի՝ Ռուսաստանի Դաշնությունը պետք է փոխհատուցում վճարի ներդրումների պաշտպանության պայմանագրի խախտման, այդ թվում՝ «ռազմավարական նշանակություն ունեցող էներգետիկ ներդրումների օտարման համար»։
Կիևի օգտին որոշումը կայացվել է դեռ 2019 թվականին, արբիտրաժային վարույթի երկրորդ փուլը վերաբերում էր փոխհատուցման չափին։
Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարարությունը ավելի վաղ հայտարարել էր, որ Մոսկվան չի ճանաչում Հաագայի դատարանի որոշումը
Նմանատիպ հոդվածներ
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...
Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին
Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայր...
Սելֆիներ անելու առիթ ենք ստեղծում. Ավինյան
«Հի՞շում եք մի քանի ամիս առաջ հիմնանորոգված Հանրապետության Հրապարակ կայարանի վերևի հատվածը, որը նաև մշակութային արժեք է...
Շարմազանովը պատմել է` ինչ է ասել Փաշինյանը իրենց պատերազմի առաջին օրերին
Նիկոլ Փաշինյանը պետական դավաճանության համար հաստատ դատվելու է: Այս մասին քիչ առաջ «Անվտանգություն եւ ժողովրդավարություն»...