ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չգիտե՞ք` ինչ են պահանջում ադրբեջանցիք. ՔՊ պատգամավորը զայրացավ
Տեղ գյուղի մոտակայքում ապրիլի 11-ին ադրբեջանական կողմի սադրանքի հետևանքով դիրքային որևէ փոփոխություններ չեն եղել, հայկական բանակը իր առջև դրված խնդիրները փայլուն կատարել է։ Այս մասին ասել է Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։
«Մերոնք արժանի պատասխան են տվել, և պատասխանից հետո մարտական գործողություններ են սկսել։ Բանակը իր առջև դրված խնդիրները փայլուն կատարել է, մեր զինվորները երեկ Ադրբեջանի սանձարձակությանը արժանի պատասխան են տվել»,- ասել է Խաչատրյանը։
Մանրամասները` տեսանյութում:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ: Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր: Ապրիլի 12-ի ժամը 08:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ հարաբերականորեն կայուն:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովն Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալա քաղաքն անվանել է հայկական
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո մի շարք հայտարարությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանի և Արմեն Մհերյանի հետ «գռազ եկանք». քաղաքացին պատմում է
Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով. «Հասկանո՞ւմ եք՝ ո՞ւր ենք հաս...
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...
Էդգար Ղազարյանի տարբերվող օգնությունը` «Օգնենք Ալեն Սիմոնյանին» խորագրով դրամահավաքին
Հասարակական-քաղաքական գործիչ, ընդդիմության ՄԻՊ թեկնածու Էդգար Ղազարյանը լուսանկար է տարածել իր էջում՝ գրելով. «Այսօր, Ազ...