Տեղում բնակիչները պահանջում են իրենց զենք տրամադրել․ պատգամավոր
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․
«Սիրելի հայրենակիցներ, երեկվա ադրբեջանական ագրեսիայի և հերթական սադրանքից հետո գործընկերներիս հետ անմիջապես ուղևորվեցի Սյունիքի մարզի Տեղ համայնք։
Բնակիչների հետ հանդիպումներից հետո արձանագրել ենք բազմաթիվ խնդիրներ։ Երևան վերադառնալուց հետո մեր խմբակցությունը լծվելու է այդ խնդիրները բարձրաձայնելու և պատկան մարմիններից հրատապ լուծում պահանջելու գործին։
Առաջնայինը անվտանգությանը առնչվող հարցերն են։ Թշնամու առաջխաղացումից և դիրքավորվելուց հետո գյուղը հայտնվել է վերջիններիս դիտարկման տակ։
Գյուղացիները զրկվել են հողատարածքները մշակելու հնարավորությունից՝ մնալով առանց ապրուստի միջոցի։
Թշնամու առաջխաղացումից հետո այլևս անհնարին է դարձել արոտավայրերի օգտագործումը։
Գյուղի բնակիչները պահանջում են, որպեսզի իրենց զենք տրամադրվի՝ հնարավոր դիվերսիոն հարձակումների դեպքում ինքնապաշտպանության հնարավորություն ունենալու համար։
Նշենք, որ Տեղ համայնքից գրեթե ոչ մի ընտանիք դուրս չի եկել։ Գյուղում խուճապ չկա, մարդկանց ոգին տեղն է, սակայն բնական է նաև մտահոգվածությունը՝ կապված հետագա հնարավոր սադրանքների հետ։
Բնակիչները, արդարացիորեն, դժգոհ էին իշխանությունններից՝ թշնամու առաջ իրենց միայնակ և անպաշտպան թողնելու համար։
Դեպի Սյունիք և սահման դարձած համայնքներ մեր այցերը պարբերական բնույթ են կրելու։
Բոլորս՝ միասնաբար, պետք է ամեն ինչ անենք, որ սահմանում ապրող գյուղացին ապահովության զգացում ունենա, իր թիկունքին զգա մեր աջակցությունը։ Այսօր զինվորից բացի նաև գյուղացին է պաշտպանում մեզ՝ իր բնակավայրում մնալով, այս դժվարին պայմաններում արարելով։
Ցավակցում եմ հանուն հայրենիքի անձնազոհաբար կռված և զոհված մեր եղբայրների ընտանիքներին։
Վիրավորներին մաղթում եմ շուտափույթ ապաքինում։
Միասնություն և ուժ բոլորիս՝ բռունցք դառնալու և մեր հայրենիքում մեր գոյության իրավունքը պաշտպանելու համար»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է մեծ էսկալացիայի․ Արմեն Գրիգորյան
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է ապրիլի 11...
Չավուշօղլուն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայի օրակարգում չկա, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի...
Փաշինյանը հարցաքննվել է պետական դավաճանության գործով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է Պետական դավաճանության հոդվածով հարուցված քրեական վարույթով և պատրաստ է ներկայա...
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...