ՌԴ-ն հանդես է գալիս Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման օգտին. Զախարովա
Ռուսաստանը հանդես է գալիս Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման օգտին: Նման հայտարարություն է արել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:
«Մենք հանդես ենք գալիս Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման օգտին` համապատասխան ջանքեր են գործադրվում մեր երկրի պաշտպանության նախարարության, խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից` մեր գերատեսչության (ՌԴ ԱԳՆ,–խմբ.) հետ փոխգործակցությամբ»,– ասել է Զախարովան:
Նրա խոսքով` հայ և ադրբեջանցի գործընկերները մանրամասն առաջարկներ ունեն այդ կապակցությամբ։
«Խաղաղապահները լուծում են ղարաբաղցիներին սննդով, առաջին անհրաժեշտության ապրանքներով ապահովելու հարցերը, օրական տասնյակ տոննա մարդասիրական բեռ է ներկրվում»,–նշել է ռուս դիվանագետը:
Նրա խոսքով՝ Մոսկվան ակնկալում է իրավիճակի շուտափույթ կարգավորում՝ եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա երկկողմ հարաբերությունների կարգավորումն առաջ մղելու նպատակով:
Նմանատիպ հոդվածներ
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...
Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին
Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայր...
Սելֆիներ անելու առիթ ենք ստեղծում. Ավինյան
«Հի՞շում եք մի քանի ամիս առաջ հիմնանորոգված Հանրապետության Հրապարակ կայարանի վերևի հատվածը, որը նաև մշակութային արժեք է...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ըն...