Խոր մտահոգություն ենք հայտնում Տեղ բնակավայրի մոտ տեղի ունեցած բռնության կապակցությամբ. Ֆրանսիայի ԱԳՆ
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայաստանի Հանրապետության Տեղ գյուղի վրա ադրբեջանական կողմի զինված հարձակման առնչությամբ:
«Ֆրանսիան խորը մտահոգություն է հայտնում ապրիլի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին՝ Հայաստանի Տեղ բնակավայրի շրջանում տեղի ունեցած բռնությունների կապակցությամբ, որի հետևանքով երկու կողմից էլ կան զոհեր և վիրավորներ։ Սա հիշեցում է, որ սահմանագծումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով, և մենք կողմերին կոչ ենք անում շարունակել ջանքերն այդ ուղղությամբ։
Հայաստանի տարածքային ամբողջականության հարգումը և շփման գծի հայկական կողմի գրավյալ դիրքերից ադրբեջանական ուժերի դուրսբերումն անհրաժեշտ են ապագա միջադեպերը կանխելու և տարածաշրջանում կայուն խաղաղության հիմքերը պահպանելու համար: Ֆրանսիան լիովին աջակցում է սահմանի հայկական կողմում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության գործունեությանը:
Առաքելությունը կշարունակի աշխատել Եվրամիության հետ միասին՝ ի նպաստ հրադադարի, երկխոսության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման»,- նշվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է մեծ էսկալացիայի․ Արմեն Գրիգորյան
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է ապրիլի 11...
Չավուշօղլուն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայի օրակարգում չկա, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի...
Փաշինյանը հարցաքննվել է պետական դավաճանության գործով
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցաքննվել է Պետական դավաճանության հոդվածով հարուցված քրեական վարույթով և պատրաստ է ներկայա...
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...