Ինչու՞ է թույլ տրվել մեծածավալ ուժերով, զինված, մոտենալ հայկական դիրքին. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՊՆ տարածած տեսանյութը բազմաթիվ հարցեր է առաջացրել: Մի կողմից այն արձանագրում է Ադրբեջանի հրահրած միջադեպը, բայց մյուս կողմից արձանագրում խնդիրներ, որոնք արդեն 2-3 տարի է հետապնդում են զինված ուժերին:
Ու՞մ հրամանով էր դիրքային խնդիրների շուրջ բանակցություններ վարվել ադրբեջանցիների հետ: Ինչու՞ է թույլ տրվել ադրբեջանցիներին մեծածավալ ուժերով` զինված, մոտենալ հայկական դիրքին:
Արդյո՞ք դաս չի եղել իշխանությանը հետպատերազմյան 2021, 2022 թվականներին ադրբեջանցիների հետ նույնանման իրավիճակներում հայտնվելը, դրա ծանր հետևանքները մարդկային և տարածքային առումով, որովհետև իշխանությունն իր անպատասխանատու որոշումների հետևանքով զինծառայողներին կրկին կրակի տակ է մտցրել, ինչի հետևանքով 4 զոհ ունենք, 6 վիրավոր, որից մեկի վիճակը ծայրահեղ ծանր:
Իշխանության քաղաքական որոշումների դառը պտուղները քաղում են մեր զինծառայողները, ովքեր իրենց անձնազոհությամբ փորձում են սրբագրել իշխանության հանցավոր անգործությունը»:
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈՒ զինծառայողների ուղղությամբ:
Ադրբեջանական սադրանքի հետևանով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր:
Նմանատիպ հոդվածներ
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...
Սելֆիներ անելու առիթ ենք ստեղծում. Ավինյան
«Հի՞շում եք մի քանի ամիս առաջ հիմնանորոգված Հանրապետության Հրապարակ կայարանի վերևի հատվածը, որը նաև մշակութային արժեք է...
Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին
Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայր...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ըն...