Բաքվի և Երևանի միջև ուղիղ շփումները դադարեցված են. Բայրամով
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ «Հայաստանի ապակառուցողական դիրքորոշման արդյունքում»՝ Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում ուղղակի շփումները դադարեցվել են։
Այդ մասին նա ասել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ հանդիպման արդյունքներով կայացած մամուլի ասուլիսի ընթացքում։
Մինչդեռ նույն օրը թշնամի երկրի նախագահը, կարծես հակասելով պաշտոնյային, ասել է, որ խաղաղ գործընթացը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև, տարվում է երկու ուղղությամբ.
«Առաջին ուղղությունը Ղարաբաղի տարածաշրջանի հայ բնակիչների վերաինտեգրումն է, երկրորդը՝ Հայաստանի հետ բանակցությունները՝ խաղաղության պայմանագրի և հարաբերությունների կարգավորման շուրջ»,- ասել է Իլհամ Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...
Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին
Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայր...
Սելֆիներ անելու առիթ ենք ստեղծում. Ավինյան
«Հի՞շում եք մի քանի ամիս առաջ հիմնանորոգված Հանրապետության Հրապարակ կայարանի վերևի հատվածը, որը նաև մշակութային արժեք է...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ըն...