Ադրբեջանի այս քաղաքականությունը նորություն չէ. Մարուքյանը գրառում է կատարել
Ադրբեջանը Տեղ գյուղում իրականացրած սադրանքով հերթական ոտնձգությունն է կատարել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ՝ շարունակելով իր հարձակումների շարքը: Այս մասին գրել է Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:
«Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքը հերթական ոտնձգությունն է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ: Ադրբեջանի այս քաղաքականությունը նորություն չէ. դա 2021 թ.-ի մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022 թ.-ի սեպտեմբերին Հայաստանի Հանրապետության դեմ իրականացված հարձակումների շարունակությունն է, որոնց հետևանքով Ադրբեջանն օկուպացրել է Հայաստանի ինքնիշխան տարածքները», - գրել է Մարուքյանը Twitter-ում։
Գրառմանը կից նա տեղադրել է ՀՀ պաշտպանության նախարարության հրապարակած տեսանյութը, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինծառայողները մեքենայով մոտենում ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, որոնք ինժեներական աշխատանքներ էին կատարում, և կրակ են բացում նրանց ուղղությամբ:
Ադրբեջանական սադրրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ, 6 վիրավոր:
Նմանատիպ հոդվածներ
Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին
Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայր...
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...
Սելֆիներ անելու առիթ ենք ստեղծում. Ավինյան
«Հի՞շում եք մի քանի ամիս առաջ հիմնանորոգված Հանրապետության Հրապարակ կայարանի վերևի հատվածը, որը նաև մշակութային արժեք է...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ըն...