ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տպավորություն կարող է ստեղծվել` ընդդիմությունն առաջադրել էր Ամալ Քլունիին. Ալեքսանյան
«Անաչառ դիտորդի մոտ կարող է տպավորություն ստեղծվել, որ ՄԻՊ պաշտոնում ընդդիմությունն առաջադրել էր ոչ թե Էդգար Ղազարյանին, այլ, օրինակ, Ամալ Քլունիին»,- ԱԺ նիստում իր ելույթում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը և հավելել է, որ ՄԻՊ-ի համար ընդդիմության ներկայացրած նշաձողերը՝ անկողմնակալություն, կախվածության բացառում և այլն, ում ասես կարելի է վերագրել, բայց ենթադրաբար ոչ ընդդիմության թեկն ածուին:
Պատգամավորի խոսքով՝ ընդդիմության ՄԻՊ թեկնածուին առաջադրել էին այն ՀԿ-ի թելադրանքով, որը ԱԺ հանձնաժողովում ՄԻՊ ընտրության հարցի քննարկման օրը ԱԺ դիմաց կոչ էր անում ՀՀ վարչապետին սատարողների մարմինները գլխիվայր կախել ծառերից.
Ինչ վերաբերում է ընդդիմության այն քննադատությանը, թե ՄԻՊ-ի ՔՊ թեկնածու Անահիտ Մանասյանը չի արձագանքել ԱԺ հանձնաժողովի նիստում տեղի ունեցածին, Վահագն Ալեքսանյանը նշեց.
«Նախ, տիկին Մանասյանը այդ սենյակում չի եղել: Բայց ես մի շատ ավելի հետաքրքիր փաստ ասեմ՝ տո դուք էլ էդ սենյակում չէիք, բա դուք ինչո՞ւ էդ սենյակում չէիք, որ արձագանքեիք: Դուք չէիք եկել, որովհետև ամաչում էիք, որ Էդգար Ղազարյանը համարվում է ձեր լավագույն սերուցքը՝ թե ձեր նախագահի լավագույն թեկնածուն, թե վարչապետի լավագույն թեկնածուն, թե ՄԻՊ թեկնածուն: Էդգար Ղազարյանը ձեր առաստաղն է, նրա ինտելեկտը ձեր հավաքական ինտելեկտն է»:
Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 11-ին, ԱԺ հերթական նիստում քննարկվում է ՀՀ ՄԻՊ ընտրության հարցը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը այդ պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովն Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալա քաղաքն անվանել է հայկական
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո մի շարք հայտարարությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանի և Արմեն Մհերյանի հետ «գռազ եկանք». քաղաքացին պատմում է
Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով. «Հասկանո՞ւմ եք՝ ո՞ւր ենք հաս...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիներն այս պահին Տեղ գյուղում են
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ գիշերն ադրբեջանցիները եկել են, մտել են Տեղ գյուղի տարածք և ամրապնդվում են։ Լրա...
Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին
Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայր...