Սուրեն Պապիկյանը դադարեցրել է աշխատանքային այցը և վերադառնում է Հայաստան․ ՀՀ ՊՆ

Սուրեն Պապիկյանը դադարեցրել է աշխատանքային այցը և վերադառնում է Հայաստան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ն։

 

Հիշեցնենք, որ երեկ հաղորդվել էր, որ ապրիլի 10-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել էր Բրյուսել։

 

Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումներն այսօր` ժամը 16:00-ի սահմաններում, կրակ են բացել Տեղ համայնքի ուղղությամբ ինժեներական աշխատանքներ իրականացնող ՀՀ ԶՈւ զինծառայողների ուղղությամբ, հայկական կողմը դիմել է պատասխան գործողությունների: Ժամը 17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կիրառել են ականանետային միջոցներ։ Ադրբեջանական սադրանքի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 6 վիրավոր։

 

Ժամը 20:30-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում շարունակում է հարաբերականորեն կայուն մնալ:


 

Քաղաքականություն