Եգիպտոսը փորձել է 40.000 հրթիռ գաղտնի մատակարարել ՌԴ-ին
Եգիպտոսը պետք է արտադրեր տասնյակ հազարավոր հրթիռներ ռուսական բանակի կարիքների համար, իսկ դրանց արտադրությունն ու փոխադրումը պետք է գաղտնի մնային արևմտյան երկրներից․ այս մասին երկուշաբթի գրում է ամերիկյան «The Washington Post» թերթը՝ հղում անելով ԱՄՆ ենթադրյալ գաղտնի փաստաթղթերից մեկին, որի հայտնվելը համացանցում այժմ հետաքննվում է Պենտագոնի և ԱՄՆ արդարադատության նախարարության կողմից։
Փետրվարի 17-ի փաստաթղթի համաձայն՝ Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին բարձրաստիճան զինվորականներին հրահանգել է արտադրել մինչև 40 հազար հրթիռ՝ Ռուսաստան առաքելու համար։ Բացի այդ, պետության ղեկավարը պահանջել է, որ արկերի արտադրության և փոխադրման մասին տեղեկությունները գաղտնի պահվեն՝ «Արևմուտքի հետ խնդիրներից խուսափելու համար», նշում է WP-ն։
Հիշեցնենք, որ ամերիկյան լրատվամիջոցներն օրեր առաջ սոցցանցերում հարյուրից ավելի գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերել։ Դրանցից մի քանիսը վերաբերում են ԱՄՆ-ի և դաշնակիցների կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը և Կիևի հակահարձակման նախապատրաստմանը: Մյուսները տեղեկություններ են պարունակում Մերձավոր Արևելքի և Չինաստանի, ինչպես նաև գործընկերների հսկողության վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
Սելֆիներ անելու առիթ ենք ստեղծում. Ավինյան
«Հի՞շում եք մի քանի ամիս առաջ հիմնանորոգված Հանրապետության Հրապարակ կայարանի վերևի հատվածը, որը նաև մշակութային արժեք է...
Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին
Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայր...
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ըն...