Բայդենը չեղարկել է Covid19-ի պատճառով մտցված արտակարգ դրությունը
Ամերիկայի Միացյալ Նահանգներում չեղարկվել է արտակարգ դրությունը, որը սահմանվել էր կորոնավիրուսային համավարակի պատճառով։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Նախագահը ստորագրել է օրենսդրություն, որը վերացնում է արտակարգ դրությունը՝ կապված CoViD-19 համավարակի հետ»,- նշվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ արտակարգ դրությունը Միացյալ Նահանգներում մտցվել է 2020 թվականի հունվարի 31-ին՝ որպես տարբեր սահմանափակող միջոցառումների իրավական հիմք և ավարտվել է ապրիլի 11-ին։ Սպիտակ տունն ավելի վաղ Կոնգրեսին տեղեկացրել էր այն ևս մեկ ամսով երկարաձգելու և այնուհետև չեղարկելու մտադրության մասին։ Սակայն օրենսդիրները հավանություն են տվել արտակարգ դրության անհապաղ դադարեցման օրինագծի օգտին, որը ստորագրել է Բայդենը:
Նմանատիպ հոդվածներ
Չավուշօղլուն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայի օրակարգում չկա, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի...
Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է մեծ էսկալացիայի․ Արմեն Գրիգորյան
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է ապրիլի 11...
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի շենք...