Ով է Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը
Վայոց Ձոր կատարած այցելության ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը Բերձորից տեղահանված է։ Այս մասին News.am-ին հայտնել է Մալիշկայի գյուղապետ Գարիկ Նազարյանը՝ հավելելով, որ կինն իրենց գյուղում վարձով է ապրում։
«Մալիշկան մեծ գյուղ է, Բերձորից շատ ընտանիքներ են ապրում, ես չեմ կարող ասել, թե ով է եղել»,- ասել է գյուղապետը։
Նա պատմել է, որ այցի ընթացքում նա եղել է Փաշինյանի կողքին, և այդ միջադեպը չի նկատել։
Ինչպես ավելի ուշ հայտնել է Քննչական կոմիտեն՝ Փաշինյանի ուղղությամբ անձրևանոց նետած կինը ձերբակալվել է։
Նմանատիպ հոդվածներ
Չավուշօղլուն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայի օրակարգում չկա, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի...
Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է մեծ էսկալացիայի․ Արմեն Գրիգորյան
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է ապրիլի 11...
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի շենք...