Մհեր Սահակյանի մոտ կոտրված մկրատ է հայտնաբերվել
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում Վլադիմիր Վարդանյանի հետ միջադեպից հետո ձերբակալված «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մոտ խուզարկությամբ հայտնաբերվել է կոտրված մկրատ։ Այս մասին գրում է Radar Armenia-ն:
Լրատվամիջոցը քրեական գործով տրված ցուցմունքներից տեղեկացել է՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները պատմել են, որ մկրատը կոտրել է Մհեր Սահակյանը՝ միջադեպից հետո իրենց հետ զրուցելու ժամանակ լարված ու նյարդային շարժումներ անելիս։
«Հայտնի դարձավ նաև, որ Մհեր Սահակյանը հրաժարվել է թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և ալկոհոլի առկայությունը պարզելու նպատակով նշանակված դատաքիմիական փորձաքննությունից»։
Հիշեցնենք, որ 2023թ. մարտի 31-ին Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքային փակ քննարկման ավարտին, որին մասնակցում էին բացառապես պատգամավորներ և Հայաստանի միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչը, տեղի է ունեցել անցանկալի միջադեպ:
Նմանատիպ հոդվածներ
Սելֆիներ անելու առիթ ենք ստեղծում. Ավինյան
«Հի՞շում եք մի քանի ամիս առաջ հիմնանորոգված Հանրապետության Հրապարակ կայարանի վերևի հատվածը, որը նաև մշակութային արժեք է...
Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին
Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայր...
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ըն...