Կովկասյան տարածաշրջանը «զգայուն ժամանակաշրջան է ապրում»․ Իրանի բարձրաստիճան պաշտոնյա
Կովկասյան տարածաշրջանում լարվածությունն ու հակամարտությունը ոչ մի երկրի ձեռնտու չէ, միաժամանակ Իրանը դեմ է այդ տարածաշրջանի աշխարհագրական ցանկացած փոփոխությանը։ Այս մասին կիրակի Թեհրանում գտնվող Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ հանդիպման ժամանակ ասել է Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, գրում է իրանական PressTV-ն։
«Հարավային Կովկասի տարածաշրջանում ցանկացած աշխարհագրական փոփոխություն լարվածության ստեղծման միջոց է, որը կխաղա հօգուտ տարածաշրջանային անվտանգության և կայունության թշնամիների»,- ասել է Շամխանին։
Իրանի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյան ավելացրել է, որ շարունակական երկխոսությունն ու փոխգործակցությունը պետք է փոխարինեն տարածաշրջանային մարտահրավերներին վերջ տալու ցանկացած «կոշտ մոտեցմանը»:
Շամխանին հայտարարել է, որ Կովկասյան տարածաշրջանը «զգայուն ժամանակաշրջան է ապրում»՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանն ու Հայաստանը «կկարողանան հաղթահարել առկա լարվածությունը զսպվածության և խոհեմության միջոցով»:
Ավելի վաղ ՀՀ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ Գրիգորյանն ու Շամխանին հանդիպման ընթացքում քննարկել են տարածաշրջանում անվտանգության իրավիճակը, ինչպես նաև հայ-իրանական երկկողմ հարաբերություններն ու դրանց զարգացման հեռանկարները:
Նմանատիպ հոդվածներ
Չավուշօղլուն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայի օրակարգում չկա, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի...
Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է մեծ էսկալացիայի․ Արմեն Գրիգորյան
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում խոսել է ապրիլի 11...
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի շենք...