Զատկի տոնի առթիվ Հռոմի պապը Ուկրաինայում երկշաբաթյա հրադադարի առաջարկ է արել
Հռոմի Ֆրանցիսկոս պապն առաջարկել է ապրիլի 9-ից երկշաբաթյա զինադադար հաստատել Ուկրաինայի պատերազմական գոտում և Ռուսաստանի նոր շրջաններում՝ Սուրբ Զատիկի տոնակատարությունների առիթով։ Այս մասին գրում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով Հին հավատացյալների համաշխարհային միության նախագահ Լեոնիդ Սևաստյանովին, որն էլ վկայակոչել է պոնտիֆիկոսի հետ ունեցած իր անձնական զրույցը։
«Հաջորդ շաբաթ կաթոլիկ աշխարհի Զատկի շաբաթն է, իսկ հետո՝ ուղղափառների Զատկի շաբաթը: Եվ հենց նոր Հռոմի պապն ինձ ասաց, որ ի պատիվ դրա, նա առաջարկում է, որ Ուկրաինայում ռազմական գործողության գոտում երկու շաբաթով դադարեցվեն բոլոր գործողությունները: Այսինքն՝ այս կիրակից սկսած՝ երկու շաբաթ ընդհանրապես ոչ մի հարձակումներ չլինեն, և զինադադար հայտարարվի»,- ասել է Սևաստյանովը։
Վերջինս նաև նշել է, որ այս թեման շատ կարևոր է պոնտիֆիկոսի համար և խնդրել է այդ մասին հայտարարել իր անունից։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի շենք...
Չավուշօղլուն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայի օրակարգում չկա, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի...
Ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու․ Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։ Ըստ նրա՝ կանա...