Քաղաքականություն

Ադրբեջանը մտադիր է արտերկրում Ալիևի ռեժիմի քննադատների «բերանը փակել»

Ադրբեջանը մտադիր է արտերկրում Ալիևի ռեժիմի քննադատների «բերանը փակել»
Ադրբեջանում օրենսդրական մակարդակով մտադիր են պայքարել արտերկրում Ալիևի ռեժիմի քննադատների դեմ։ Այսպես, Միլլի Մեջլիսի լիագումար նիստում տարածաշրջանային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ…

Ադրբեջանում օրենսդրական մակարդակով մտադիր են պայքարել արտերկրում Ալիևի ռեժիմի քննադատների դեմ։ Այսպես, Միլլի Մեջլիսի լիագումար նիստում տարածաշրջանային հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սիյավուշ Նովրուզովը «Տեղեկատվության, տեղեկատվության պահպանման և տեղեկատվության պաշտպանության մասին» օրինագծում առաջարկվող փոփոխությունները քննարկելիս ասել է, որ պետք է կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել` արտերկրում բնակվող և Ադրբեջանի մասին «կեղծ տեղեկություններ» տարածող անձանց նկատմամբ:

Նրա խոսքով՝ նման մարդիկ գումարներ են ստանում Իրանից ու Հայաստանից։

Նշենք, որ Ալիեւին եւ նրա իշխանությանը քննադատողների հիմնական մասը ադրբեջանցիներ են, ովքեր բռնաճնշումների ու հալածանքների արդյունքում ստիպված են եղել լքել հայրենիքը։ Սակայն նրանք շարունակում են մնալ վտանգի տակ։ Նրանցից շատերը հարձակման են ենթարկվել, իսկ  ոմանք էլ սպանվել են։

Նմանատիպ հոդվածներ

Ադրբեջանցիները Հայաստանից վերադառնալ ցանկացող արցախցիներից պահանջել են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել. Բեգլարյան

Հայաստանից Արցախ վերադառնալ ցանկացող արցախցիների առաջ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշել։ Ադրբեջանցիներն արցա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250