Ադրբեջանի կողմից Աղավնո գյուղը ամբողջովին ոչնչացվել է. bagramyan26
«Աշխատելով արբանյակային պատկերների հետ՝ Ճշմարտության և արդարության կենտրոնը (CFTJustice) փաստագրել է 2023 թվականի հունվարի 29-ից փետրվարի 4-ը Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից Ահավնո գյուղի լիակատար ոչնչացումը»: Այս մասին տեղեկացնում է bagramyan26 թելեգրամյան ալիքը:
Աղավնո գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում: Հանդիսանում է ռազմավարական կարևորագույն հանգույց Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության ենթակառուցվածքների միացման համար։ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ եռակողմ համաձայնագրով անցել է Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղապահ զորամիավորման վերահսկողության ներքո։
2022 թվականի օգոստոսի 25-ին Աղավնո գյուղը, Ներքին Սուս գյուղի և Բերձոր քաղաք հետ միասին հանձնվել է Ադրբեջանին, իսկ օգոստոսի 26-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մտել են գյուղ:
[b8bc2a41365b81bc19f8651b07c970b4.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը զրուցել են հեռախոսով. ինչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հեռախոսազրույցի ըն...
Արցախում ռուս խաղաղապահների հետ համագործակցության կենտրոնի ղեկավարը պաշտոնանկ չի արվել
Այսօր հայաստանյան մի շարք էլեկտրոնային լրատվական միջոցներ հրապարակել են «Արցախում ռուս խաղաղապահների հետ համագործակցությ...
Հայաստանում ՌԴ դեսպանն անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպին
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը, երբ մի խումբ ա...
Սելֆիներ անելու առիթ ենք ստեղծում. Ավինյան
«Հի՞շում եք մի քանի ամիս առաջ հիմնանորոգված Հանրապետության Հրապարակ կայարանի վերևի հատվածը, որը նաև մշակութային արժեք է...