ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Դադարեցնում ենք լոբի-բրինձ տրամաբանությունը». Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է բարեգործությանը։ Նրա կարծիքով՝ պետք է դադարեցնել պետական ձեռնարկությունները բարեգործության օբյեկտի վերածելու պրակտիկան: Նա նշեց, որ միաժամանակ կան մարդիկ, որոնք ուզում են բարեգործություն անել.
Փաշինյանը հայտարարեց, թե արգելում է պետական որևէ հիմնարկության՝ որևէ բարեգործություն ընդունել.
«Էդ բրինձ-լոբի տրամաբանությունը դադարեցնել ընդհանրապես։ Ով ուզում է անել բարեգործություն, թող մասնակցի կառավարության ռազմավարական ծրագրերի իրականացմանը։ Թող դիմեն նախարարություն, և նախարարությունը կասի՝ որտեղ կարող են ֆինանսներն ուղղել, որովհետև հատուկ բարեգործական աթոռներ կան, որ նկարում են, հենց ռեպորտաժը վերջանում է, կոտրվում է աթոռը»։
Նա զգուշացրեց, որ այդ հանձնարարականից դուրս եկողները խիստ կպատժվեն.
«Որևէ պետական հիմնարկում չտեսնեմ, որ մեկը լոբի է տվել, մեկը բրինձ է տվել, մեկն էլ Լեոնարդո դա Վինչիի օրիգինալ նկարը բերել, ուսուցչանոցում կախել է»։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանի և Արմեն Մհերյանի հետ «գռազ եկանք». քաղաքացին պատմում է
Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով. «Հասկանո՞ւմ եք՝ ո՞ւր ենք հաս...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիներն այս պահին Տեղ գյուղում են
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ գիշերն ադրբեջանցիները եկել են, մտել են Տեղ գյուղի տարածք և ամրապնդվում են։ Լրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները. վարչապետ
ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները: ՀՀ կառավարության նիստում այս մասին աս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն գյուղերին կապող ճանապարհը
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Իր խոսքում վ...