Ջոն Քենեդու եղբորորդին կմասնակցի ԱՄՆ առաջիկա նախագահական ընտրություններին
ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդու եղբորորդին, փաստաբան և քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդի կրտսերը 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Նշվում է, որ 69-ամյա Քենեդի կրտսերը մտադիր է դիմել ԱՄՆ Դեմոկրատական կուսակցությունից թեկնածուի առաջադրման համար։
Քաղաքական գործիչը սենատոր Ռոբերտ Քենեդու (1925-1968) որդին է և ԱՄՆ նախկին առաջնորդ Ջոն Քենեդու (1917-1963) եղբորորդին է։ Ինչպես նշում է հեռուստաալիքը, Քենեդի կրտսերը հետևողականորեն դեմ է պատվաստմանը։ Նա նաև բնապահպան ակտիվիստ է։
Քենեդի կրտսերը դարձավ երկրորդ դեմոկրատ թեկնածուն, ով վերահաստատեց 2024 թվականին նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրությունը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները արգելափակել են Լաչինի միջանցքով արցախցիների մուտքն Արցախ․ պետնախարար
Ադրբեջանցիները Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին արգելափակել են արցախցիների մուտքն Արցախ։ Այս մասին Արցախի տեղեկատվական շ...
Թրամփին մեղադրանք առաջադրվեց․ ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահը դատարանի առջև կկանգնի որպես մեղադրյալ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը լքել է դատարանի շենքը այն բանից հետո, երբ նրան մեղադրանք է առաջադրվել։ Նա դատարանի շենք...
Ձեր լկտիությունն անպատասխան չի մնալու․ Ալեն Սիմոնյանը՝ երեկվա միջադեպի մասին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է երեկ Երևանի կենտրոնում տեղի ունեցած միջադեպին։ Ըստ նրա՝ կանա...
Չավուշօղլուն՝ հայ-թուրքական սահմանի բացման մասին
Թուրքիայում Հայաստանի դեսպանության բացումը մոտ ապագայի օրակարգում չկա, սակայն երկրներն աշխատում են սահմանային անցակետերի...