Քաղաքականություն

Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականին բերման է ենթարկվել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով. «Ժողովուրդ»

Արթուր Հովհաննիսյանը 2017 թվականին բերման է ենթարկվել՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության կասկածանքով. «Ժողովուրդ»
 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի շարք փաստաբաններ, որոնց վարույթում առկա են խուլիգանության հիմքով դատարաններում կամ նախաքննական մարմիներում առկա գործեր, բարձրացնելու են վերոնշյալ…

 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի շարք փաստաբաններ, որոնց վարույթում առկա են խուլիգանության հիմքով դատարաններում կամ նախաքննական մարմիներում առկա գործեր, բարձրացնելու են վերոնշյալ գործերի կարճման հարցը:

 

«Բանն այն է, որ փաստաբանները պատրաստվում են դատարաններում եւ նախաքննական մարմիններում օրինակ բերել մարտի 4-ին Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավորների վարքը ու, մասնավորապես, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի հնչեցրած սպառնալից արտահայտություններն ու վիրավորանքները, ինչին իրավապահների կողմից մինչ օրս ընթացք չի տրվել: Փաստաբանները պահանջելու են կա՛մ իրենց պաշտպանյալների մասով քրեական վարույթը կարճել, կա՛մ ընտրովի արդարադատություն չիրականացնել:

 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը ապրիլի 4-ին անցավ շատ լարված մթնոլորտում, որի հեղինակները Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն էին եւ հատկապես Արթուր Հովհաննիսյանը: Խոսքը նույն այն պատգամավորի մասին է, որ 2017 թվականին բերման է ենթարկվել ոստիկանություն՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված ենթադրյալ հանցանք կատարելու կասկածանքով: Ավելին՝ անգամ քրեական գործ է հարուցված եղել, որը հետագայում կարճվել է»:

 

Նմանատիպ հոդվածներ

Ադրբեջանցիները Հայաստանից վերադառնալ ցանկացող արցախցիներից պահանջել են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել. Բեգլարյան

Հայաստանից Արցախ վերադառնալ ցանկացող արցախցիների առաջ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշել։ Ադրբեջանցիներն արցա...

Ռազմական դրության պայմաններում սոցիոլոգիական հարցումներ կատարելու իրավունք պետք է ունենա միայն պետությունը. ԱՀ պետնախարար

Ռազմական դրության պայմաններում մասնավոր սուբյեկտները կազմակերպում  են սոցիոլոգիական հարցումներ և հրապարակում դրանց...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250