Ուկրաինան կկարողանա 5-7 ամսում վերադարձնել Ղրիմը. ուկրաինացի պաշտոնյա
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը նշել է, որ Ուկրաինան կկարողանա 5-7 ամսում վերադարձնել Ղրիմը, բայց միևնույն ժամանակ, պատերազմը կտևի այնքան, քանի դեռ Ուկրաինայի ամբողջ տարածքը չի ազատագրվել: Տեղեկությունը հայտնում է РБК-Украина-ն։
«Մենք միանշանակ, շատ կարճ ժամանակում, պատմական տեսանկյունից, 5, 6, 7 ամիսը շատ քիչ է, մենք կլինենք Ղրիմում, միգուցե սա չափազանց լավատեսական է, բայց սա լավատեսություն է, որը մաթեմատիկորեն ստուգված է»,- վստահեցրել է Պոդոլյակը։
Ըստ նրա` Ռուսաստանը չունի բավարար ռեսուրսներ՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար։
«Պատերազմի տրամաբանությունը բացարձակապես ակնհայտ է, և մենք միանշանակ կարող ենք խոսել Ղրիմի իրողությունների մասին Յալթայի ափին», - հավելել է նա:
Միաժամանակ նա ընդգծել է, որ Ղրիմի՝ որպես Ռուսաստանի կողմից Ուկրաինայի առանձին օկուպացված տարածքի համար պատերազմ չի լինի, այլ «կլինի պատերազմ ժողովրդավարական աշխարհի գոյության իրավունքի համար»։
«Սա պատերազմ չէ տարածքի համար, տարածքը միայն տարրերից մեկն է: Այսօր պատերազմ է քաղաքակիրթ աշխարհի գոյության իրավունքի համար: Եվ այս քաղաքակիրթ աշխարհում Ռուսաստանի համար այս տեսքով տեղ չկա: Եվ հետևաբար, իհարկե, պատերազմը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ չի ազատագրվել Ուկրաինայի ամբողջ տարածքը», - ընդգծել է Պոդոլյակը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում ՌԴ դեսպանն անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպին
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը մեկնաբանել է երեկ Լաչինի միջանցքում տեղի ունեցած միջադեպը, երբ մի խումբ ա...
Ադրբեջանցիները Հայաստանից վերադառնալ ցանկացող արցախցիներից պահանջել են Ադրբեջանի քաղաքացիություն ընդունել. Բեգլարյան
Հայաստանից Արցախ վերադառնալ ցանկացող արցախցիների առաջ ադրբեջանական կողմը նախապայմաններ է առաջ քաշել։ Ադրբեջանցիներն արցա...
Այսուհետ Արցախից Հայաստան հնարավոր կլինի մեկնել խիստ անհրաժեշտության դեպքում․ Արցախի պետնախարար
Քիչ առաջ Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը տեղեկացրել է, որ ռուս խաղաղապահների միջոցով Արցախից Հայաստան մեկնելը միայն...
Ռազմական դրության պայմաններում սոցիոլոգիական հարցումներ կատարելու իրավունք պետք է ունենա միայն պետությունը. ԱՀ պետնախարար
Ռազմական դրության պայմաններում մասնավոր սուբյեկտները կազմակերպում են սոցիոլոգիական հարցումներ և հրապարակում դրանց...