ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ-ն պետք է քննարկի Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպը և հրապարակային վերաբերմունք արտահայտի. Վիգեն Խաչատրյան
«Երբ մարդն ասում է՝ որտեղ տեսնեմ, այդ բանն անելու եմ, սա արդեն քաղաքացու դիրորոում չի, մի քիչ ուրիշ բան է: Այդ առումով, Տեր-Պետրոսյանը կարող էր ավելի նրբանկատ գտնվել եւ որպես առաջին նախագահ իր ծանրակշիռ խոսքն ասել, որ երեւույթը տգեղ է:
Իմ համոզմամբ, այս ամենը միտված է նրան, որ իշխանություն կրողները հունից դուրս գան, քան վերաբերմունք է: Չի կարելի դա անտեսել ու ասել՝ դա նորմալ է: Նորմալ չի, ճիշտ չի դա»,- այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը:
Վիգեն Խաչատրյանը կարծիք է հայտնել, որ ՔՊ-ն պետք է քննարկի Ալեն Սիմոնյանի հետ կապված այդ միջադեպը եւ հասարակությունը պետք է տեղեկանա համապատասխան արձագանքի մասին.
«Բայց սա անձնական չի, դա չպիտի ընկալել, որ ես արժանապատվություն ունեմ, պետք է պատասխան տամ: Չէ, սահմանափակված ես, պաշտոնյա ես: ՔՊ-ի բարձրագույն մարմինը պետք է քննարկի այս միջադեպը եւ հրապարակային իր վերաբերմունքն արտահայտի: Դա պետք է բոլորի համար պետք է դաս լինի, մեզ կարող են եւ կշտամբել եւ հանիրավի վիրավորել, մենք պետք է զուսպ լինենք: Ցանկացած սխալ կարելի է ուղղել եւ ցանկացած սխալի համար կարելի է պատասխանատվության կանչել: Թե պատասխանատվության կանչելու որ աստիճանն է այս պարագայում անհրժեշտ, իրենք թող քննարկեն:
Մյուս կողմից, սակայն Տեր-Պետրոսյանին վայել չէ շրջանցել քայլերը, որոնք ողջունելի չեն: Աշխարհում շատ բան է եղել, ինչո՞ւ պետք է Հայաստանում կրկնվի: Այո, աշխարհում շատ բան է եղել, դա չի նշանակում, որ որտեղ ինչ ախմախություն եղել է, մենք պետք է կրկնենք: Տեր-Պետրոսյանը պետք է ասեր՝ նման պահվածքը լարում է իրավիճակը, հունից հանում է մարդկանց, չի կարելի դա անել: Տեռր-Պետրոսյանի կրակին յուղ է լցնում»,-ասաց Վիգեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ օրերս փողոցում քաղաքացիներից մեկը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին անվանել էր դավաճան, որից հետո, ըստ տեղեկությունների, վերջինս իր թիկնապահներին հրահանգել էր բռնել նրան եւ ինքը թքել էր քաղաքացու վրա:
Այս միջադեպի վերաբերյալ Լեւոն Տեր-Պետրոսյանը հոդված էր հրապարակել, որտեղ նշել էր, որ ՔՊ խմբակցությունը պարտավոր է նախաձեռնել Ալեն Սիմոնյանի պաշտոնանկության հարցը: Ի պատասխան Ալեն Սիմոնյանը հրավիրել էր Լեւոն Տեր-Պետրոսյանին Ազգային ժողով:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանի և Արմեն Մհերյանի հետ «գռազ եկանք». քաղաքացին պատմում է
Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով. «Հասկանո՞ւմ եք՝ ո՞ւր ենք հաս...
ՀՐԱՏԱՊ. Ադրբեջանցիներն այս պահին Տեղ գյուղում են
Մամուլում տեղեկություններ են տարածվել, որ գիշերն ադրբեջանցիները եկել են, մտել են Տեղ գյուղի տարածք և ամրապնդվում են։ Լրա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները. վարչապետ
ՀՀ պետական սահմանի երկայնքով տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումները: ՀՀ կառավարության նիստում այս մասին աս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը ուղիղ դիտարկման տակ է վերցրել Ստեփանակերտը Հին Շեն, Մեծ Շեն գյուղերին կապող ճանապարհը
Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին։ Իր խոսքում վ...