ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ադրբեջանցիներից մի քանիսը ներխուժել էին մեքենա. Արցախի ՄԻՊ-ը՝ արգելափակման մեջ հայտնված արցախցիների մասին
Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը մանրամասներ է հաղորդել Գորիսից Ստեփանակերտ մեկնելու ժամանակ արգելափակման մեջ հայտնված արցախցիների մասին։
Ըստ Ստեփանյանի՝ մի քանի ամիս ընտանիքներից բաժանված թվով 27 քաղաքացիական անձինք՝ այդ թվում տարեցներ, երեխաներ և հաշմանդամություն ունեցող անձինք ռուսական կողմի հետ ձեռք բերված համաձայնությամբ և ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ ապրիլի 4-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, Գորիս քաղաքից ուղևորվել են դեպի Ստեփանակերտ։
«Չնայած վերադարձի վերաբերյալ նախնական ձեռք բերված պայմանավորվածության՝ Շուշիի հատվածում՝ Գորիս-Ստեփանակերտ մայրուղու արգելափակված մասում, «էկոակտիվիստ» ձևացող ադրբեջանական կառավարական գործակալները արգելափակել են քաղաքացիական անձանց տեղափոխող ռուսական խաղաղապահ ուժերի մեքենաների անցումը։ Դրա հետևանքով քաղաքացիները այդ հատվածում են մնացել շուրջ 5 ժամ։ Ռուսական կողմի և ադրբեջանցիների միջև անարդյունք բանակցություններից հետո մեքենաները այժմ վերադառնում են Գորիս։ Ըստ տեղեկությունների՝ որոշ ադրբեջանցիներ նույնիսկ ներխուժել են սպասող մեքենաներից մեկը: Սպասման ու բանակցությունների ընթացքում քաղաքացիական անձանցից 4-ի ինքնազգացողությունը վատացել է, նրանցից 3-ը ուշաթափվել են։ Ռուսական խաղաղապահների ուղեկցությամբ նրանք տեղափոխվել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն։
Մյուս քաղաքացիական անձինք՝ թվով 23 հոգի, հետ են վերադառնում Գորիս»,-հայտնել է նա
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանը քաղաքում զբոսնում է 5 թիկնապահով
Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայրաքաղաք Երևանում զբոսնում...
Ադրբեջանցիները սադրել են, թույլ չեն տվել բուժօգնություն ցույց տալ հայ կանանց. Գուրգեն Ներսիսյան
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը Հանրայինին տված հարցազրույցում հերքել է ադրբեջանական կողմի հայտարարություններն առ ա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լաչինի միջանցքը փակող ադրբեջանցի էկոահաբեկիչը Նովրուզի պատվին առաջարկում է հայ մորթել
Լաչինի միջանցքը փակող ադրբեջանցի էկոահաբեկիչը Նովրուզի պատվին առաջարկում է հայ մորթել։ Համապատասխան տեսանյութը տարածվել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փարիզը կրակի և ծխի մեջ է․ բողոքի ցույցեր՝ Ֆրանսիայում
Ավելի քան 55 հազար մարդ հինգշաբթի Փարիզում դուրս է եկել ցույցի՝ ընդդեմ կենսաթոշակային բարեփոխումների, հաղորդում է BFMTV-...